Քաղաքացին Փամբակում խախտել է հասարակական կարգը, ապա ծեծել այլ քաղաքացու. միջադեպին միացել է նաև նրա ընկերը

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ապրիլի 12-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «Գլխի ձախ քունքային շրջանի պատռված վերք՝ հյուսվածքների անկանոն դեֆեկտով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել Փամբակ գյուղի 28-ամյա մի բնակչի:

Այս մասին ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասված է․
«Մեկնած ոստիկաններին նրա հայրը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ Փամբակ գյուղում ծագած վիճաբանության ժամանակ, 51-ամյա Աբգար Ջ.-ն ձեռքով հարվածել է իր որդուն, իսկ նրա ընկերը գարեջրի շշով խփել է նրա գլխին:

Ըստ բժշկի տեղեկանքի՝ տուժածն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 12-ի կեսօրին Աբգար Ջ.-ն գնացել է Փամբակ գյուղի կենտրոնում գտնվող հրապարակ, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ներկա գտնվողների հասցեին հայհոյանքներ հնչեցրել: Այնուհետև վրդովվելով երիտասարդի արարքից, բռունցքով մի քանի անգամ հարվածել է նրան, ծեծի ենթարկել: Միջադեպին միացել է նաև նրա ընկերը՝ «Գվիդ» մականունով 36-ամյա Արտակ Ս.-ն, որը ապակյա շշով հարվածել է երիտասարդի գլխին: Շիշը կոտրվել է, և «Գվիդը» կոտրված մասով կրկին հարվածել է նրա գլխին՝ պատճառելով վնասվածք:

Հարուցվել է քրեական գործ: Անցկացված բացատրական աշխատանքի շնորհիվ երկուսն էլ ներկայացել են Վարդենիսի քննչական բաժին, ներգրավվել որպես կասկածյալ և ստորագրությամբ բաց թողնվել:
Նախաքննությունը շարունակվում է»: