Արցախցին, ի տարբերություն ադրբեջանցու, ընդամենը պաշտպանում է իր տանը խաղաղ ապրելու իրավունքը. ԱԺ նախագահը՝ կանադացի խորհրդարանականներին

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 29-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Արա Բաբլոյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության ղեկավարին եւ կանադացի խորհրդարանականներին Արցախ այցելելու որոշման համար՝ նշելով, որ այնտեղ նրանք անաչառ տեղեկատվություն կստանան թե՛ Արցախի, թե՛ ԼՂ հակամարտության մասին:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Կանադայի օրենսդիր եւ գործադիր մարմինների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հանգամանքը՝ փաստելով, որ այսօր էլ Թուրքիայի իշխանությունները, շարունակելով ժխտել այդ փաստը, ցուցաբերում են նույն մոտեցումները, ինչ 102 տարի առաջ: ՀՀ ԱԺ նախագահը, օրինակ բերելով Գերմանիայի եւ Իսրայելի հաշտության փաստը, նշել է, որ անազնվության բեռը դեռ ծանրանում է պաշտոնական Թուրքիայի վրա, եւ ի տարբերություն նախորդ տարիների՝ այսօր Թուրքիան հետընթաց է ապրում մարդու իրավունքների պաշտպանության առումով:

ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է Կանադայի վարած քաղաքականությունը, որը հնարավորություն է տալիս լիարժեքորեն դրսեւորվելու տարբեր ազգությունների եւ դավանանքների պատկանող մարդկանց: Արա Բաբլոյանի խոսքով՝ մարդու իրավունքը բարձրագույն արժեք է՝ անկախ ազգությունից եւ դավանանքից. պետք է հարգել կրոնական պատկանելություն ունենալու, այն ընտրելու իրավունքը:

Արա Բաբլոյանը նշել է. «Ուրախ եմ, որ այցելելու եք Արցախ: Այնտեղ կծանոթանաք խաղաղասեր ու ազատատենչ ժողովրդի հետ եւ կհամոզվեք, որ ճիշտ ուղու վրա եք՝ պաշտպանելով արցախցիների ազատ ապրելու իրավունքը»:

ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ արցախցին, ի տարբերություն ադրբեջանցու, ընդամենը պաշտպանում է իր տանը խաղաղ ապրելու իրավունքը:

Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունները զարգացնելու գործում՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Կանադայի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությունը՝ նշելով, որ մեր երկիրը շահագրգռված է զարգացնել համագործակցությունը բոլոր հնարավոր ոլորտներում:

Մաջեդ էլ Շաֆին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ներկայացնելով պատվիրակության անդամներին եւ այցելության նպատակը: «Մեկ ազատ աշխարհ» ՀԿ-ի ղեկավարը նշել է, որ անցյալ տարի ականատես լինելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ կիրառված ռազմական գործողություններին, որին զոհ են գնացել ինչպես զինվորականներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունների իրականացմանը՝ ստեղծել են փաստահավաք խումբ, որը կհավաքի տեղեկություններ եւ կներկայացնի հանրությանը:

ՀԿ ղեկավարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությունը ներկայացվում է որպես կրոնական եւ ոչ թե քաղաքական հակամարտություն. այսպիսի մոտեցումը, անշուշտ, շահավետ է Ադրբեջանին:

Հանդիպման ավարտին Արա Բաբլոյանը նշել է, որ դարեր շարունակ քրիստոնեություն դավանող հայ ժողովորդն այսօր էլ ընթանում է խաղաղության մեջ ապրելու եւ արարելու ճանապարհով. դրանում հյուրերը կհամոզվեն: