Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից
Քաղաքականություն
25.04.2019 | 17:56ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայկ Մալխասյանին իրավաբանական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հայկ Մալխասյանին ազատել վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից»,-ասված է համապատասխան որոշման տեքստում։