Ես Վլադիմիր Գասպարյանի սանիկը չեմ. Դավիթ Սանասարյանը բացառիկ հայրենասեր է․ ՊՎԾ պետի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ես որևէ մեկի հետ իմ ազգակցական, քավոր-սանիկական, ընկերական կապերից չեմ ամաչում, երբևէ թաքցնելու որևէ առիթ չեմ ունեցել: Այսօր Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը՝ պատասխանելով նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի սանիկը լինելու մասին Factor.am-ի հարցին:

«Ես փոխադարձ հարգանքի հարաբերություններ ունեմ պարոն Գասպարյանի հետ, սակայն որևէ քավոր-սանիկական հարաբերություններ մենք չունենք: Եթե ունենայի այդպիսի հարաբերություններ, մեծ սիրով կբարձրաձայնեի: Ես աշխատել եմ ոստիկանությունում, աշխատել եմ Քննչական կոմիտեում, դատախազության տարբեր մարմիններում, և շփումը նաև այդ համատեքստում է եղել»,- պնդեց Քյարամյանը:

Հարցին՝ մտադի՞ր է զբաղեցնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնը, Արգիշտի Քյարամյանն արձագանքեց, որ Դավիթ Սանասարյանը շարունակում է մնալ ՊՎԾ ղեկավարը.  «Այս պահին, քանի որ նա այդ ծառայության ղեկավարն է, իսկ մենք՝ աշխատակիցներս, մեծ հույս ունենք, որ պարոն Սանասարյանը կվերադառնա և կղեկավարի այս կառույցը, հետևաբար՝ ես այս համատեքստում բան չունեմ ավելացնելու»:

Իսկ Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին ՊՎԾ պետի տեղակալը չցանկացավ խոսել. ասաց՝ որպես իրավաբան՝ չի կարող գնահատական տալ ընթացքի մեջ գտնվող քրեական գործին:

«Սակայն կուզենայի այս հարցին հետևյալ պատասխանը ևս տալ. կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ Դավիթ Սանասարյանին և կարծում եմ, որ պարոն Սանասարյանը բացառիկ հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած և արդարության, անաչառության տեսանկյունից բացառիկ որակներ ունեցող անձնավորություն է»,- ասաց Արգիշտի Քյարամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան