Տպավորություն է, որ ունեցել ենք սեփական դեսպանատներ, գույքը պատկանել է կոնկրետ մարդու, բայց նա ներկայացրել է պետությունը. Փաշինյան

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կառավարության  հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է ԱԳ նախարարությանը ավելի քան 347 մլն գումար հատկացնել:

Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ դիվանագիտական ծառայության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2018 թվականի մայիսից ի վեր որդեգրվել է մի քաղաքականություն, ըստ որի՝ այսուհետ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում դիվանագետներ կնշանակվեն միմիայն ԱԳՆ համակարգից։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նախարարությանը 2019-ի համար հատկացնել լրացուցիչ 347 մլն 522 հազար դրամ, քանի որ նախկինում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, որոնք ԱԳՆ համակարգից չեն եղել հրաժարվել են իրենց հասանելիք աշխատավարձերից, ընտանիքի անդամների փոխհատուցման գումարներից, և ըստ այդմ՝ այդ գումարները չեն հաշվարկվել 2019-ի նախարարության բյուջեում:

Նախագծի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը նկատեց․«Եթե չեմ սխալվում, մենք նախկինում դեսպանատներ ենք ունեցել, որոնք համարյա պետական ֆինանսավորում չեն ունեցել: Համենայնդեպս, խորհրդարանական քննարկումներից նման բան հիշում եմ: Այդպիսի կամ դրան մոտ իրավիճակներ եղել են»։

Ըստ Փաշինյանի՝ «Դա բավական տարօրինակ է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ երբեմն եղել են իրավիճակներ, երբ գոյություն են ունեցել սեփական դեսպանատներ, որտեղ նույնիսկ գույքը և ամեն ինչը պատկանել է կոնկրետ մարդու: Բայց նրանք հանդես են եկել պետության անունից»:

Նախագիծն արժանացավ Կառավարության համաձայնությանը, պահանջված գումարը հատկացվեց: