Քաղաքացու օրվա մարզային միջոցառումների նկարագրությունները` բարբառներով

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությունում  նշվելու է Քաղաքացու օրը: Տոնական միջոցառումներ են նախատեսված մայրաքաղաքում, ու հանրապետության բոլոր մարզերում:

Եվ ահա, մարզային միջոցառումները յուրաքանչյուր մարզ ներկայացրել է իր բարբառով:

ՀՀ քաղաքացու օրը Լոռու մարզում

Ապրըլի 27-ին, ռավոդ քշերհանա 10-ից Հայաստանի տարածքովը մին սկսվիլ տեն ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումնին:

Էդ օրը Լոռվա մայրաքաղաք Վանաձորըմ հանրային քննարկումնի կլեն, սպորտային ու մշակութային միջոցառումնի, կինոցուցադրութին, թատերական ներկայացումնի, մնել հանդիպում հմիկվա գիր անողների հետ: Իսկ վերջում տոնական համերգ՝ Միտքդ կեծ արած պըհի:

Սիրով ոտներս կախ ենք քցըմ…

 

ՀՀ քաղաքացու օրը Վայոց ձորի մարզում

Ապրիլի 27-ին, առատուն 10-են սաղ Հայաստանի տարածքով ՀՀ քաղաքացու օրվան նվիրված մե բոլ միջոցառումի ըլելու:

Վայոց Ծորի մարզկենտրոն Եղեգնաձորում նախատեսածի հանրային քննարկումներ, արհեստների և արվեստների փառատոն, street art, կանանց ֆուտբոլի առաջնություն, կինոցուցադրություն, թատերական ներկայացումներ, դանցեն զատ հանդիպելուեյ ժամանակակից գրողների խետ, հըմենավերջն էլ տոնական համերգի ըլելու՝ Միտքդ վա՛ռ պախիր:

Մեյ ծերը սիրասեյ, սպասեսեյ…

 

ՀՀ քաղաքացու օրը Արագածոտնի մարզում

 

Ապրիլի 27-ին, առավոտյան 10:00-ից Հայաստանի ամբողջ տարածքում մեկնարկելու են ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները:

Այդ օրը Աշտարակ քաղաքում կլինեն հանրային քննարկումներ, street art, սպորտային և մշակութային միջոցառումներ, կինոցուցադրություն, թատերական ներկայացումներ, նաև հանդիպում ժամանակակից գրողների հետ և վերջում տոնական համերգ՝ Միտքդ վա՛ռ պահիր:

 

ՀՀ քաղաքացու օրը Կոտայքի մարզում

Ապրիլի 27-ին՝ ՀՀ քաղաքացու օրը, Հրազդան քաղաքում կլինեն հանրային քննարկումներ, street art, սպորտային և մշակութային միջոցառումներ, կինոցուցադրություն, թատերական ներկայացումներ, նաև հանդիպում ժամանակակից գրողների հետ և վերջում տոնական համերգ՝ Միտքդ վա՛ռ պահիր:

 

ՀՀ քաղաքացու օրը Տավուշի մարզում

Ապրիլի 27-ին, ռավոտը 10-ից սաղ Հայաստանըմը սկսիլ դեն ՀՀ քաղաքացու մըհար համերգնի (միջոցառումնի):

Էդ օրը Տավուշի մարզկենտրոն Իջևանըմ հանրային քննարկումնի, սպորտային ու մշակութային միջոցառումնի, կինոցուցադրություն, թատերական ներկայացումնի դեն լի, հանդիպում ժամանակակից գրողների հետ ու վերջըմը տոնական համերգ` Միտքդ պեծին տված պահի:

Սիրով սպասըմ ենք ծեզ…

 

ՀՀ քաղաքացու օրը Արմավիրի մարզում

ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Արմավիրում կմեկնարկեն առավոտյան 10:00-ից:

Սպասվում են հանրային քննարկումներ, սպորտային և մշակութային միջոցառումներ, կինոցուցադրություն, թատերական ներկայացումներ, նաև հանդիպում ժամանակակից գրողների հետ և վերջում տոնական համերգ՝ Միտքդ վա՛ռ պահիր:

Սիրով սպասում ենք ձեզ…

ՀՀ քաղաքացու օրը Արարատի մարզում

Ապրելի 27-ին՝ առատվա ժամը տասեն սաղ Հայաստանով մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիին նվիրված միջոցառումներ տիկի սկսեն:

Էտ օրը մեր մարզի կենտրոն Արտաշատում կըլեն ժողովրդական խոսք ու զրուցներ /գյալաջիներ/, ֆիզկուլտ և կուլտուրական միջոցառումներ, կինո ու թադրոն տիկի ցույս տան, համ էլ հանդիպում ի ըլելու մկավա գրողների խետ, վերջում էլ Միտքյըտ վառ պախի վերնագիրով տոնական համերգ ի ըլելու:

Սիրով սպասես ենք ծեզի …

 

ՀՀ քաղաքացու օրը Շիրակի մարզում

Ապրիլի 27-ին, առավոտ 10-ից Հայաստանի սաղ տարածքով մեկ ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ բդի էղնին:

Էդ օրը ալամ աշխարհքի կենտրոն Գյումրիում կեղնին հանրային քննարկումներ, օպերային, թատերական ներկայացումներ, արհեստների ու արվեստների փառատոն, ըդորից բացի նաև հանդիպում ժամանակակից գրողների հետ: Դե վերջում էլ տոնական համերգ՝ Միտքդ վա՛ռ պահե, ծո՛:

Սիրով սպասենգը ձեզի…

 

ՀՀ քաղաքացու օրը Սյունիքի մարզում

Ապրիլի 27-ին առավոտը ժամը 10-ից Հայաստանի սաղ տարածքում սկսելույն ՀՀ քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները:

Էթ օրը Սյունիքի մարզկենտրոն Կապանում (Ղափան) նախատեսվածն քննարկումներ, արհեստների մինա արվեստների փառատոն, կրոսավազք , մինի ֆուտբոլի առաջնություն, կինոցուցադրություն,թատերական ներկայացումներ: Համալ հանդիպում ժամանակակից գրողների հետ, մինա ամենա վերջում տոնական համերգա նօլու՝ մըտքըթ վառ պահե:

Սրտանց սպասումք ծըզ…

ՀՀ քաղաքացու օրը Գեղարքունիքի մարզում

Ապրիլի 27ին, հառավտվա ժամը 10-ից Հայաստանի սաղ տեղերում քաղաքացու օրվա առիթով միջոցառումներ են հլնելու:

Էդ օրը մեր մարզկենտրոն Քյավառում ժողովըրդի հետ քննարկումներ են հլնելու, կինո են ցույց տալու, թադրոն են խաղալու, գրողների հետ էլ հանդիպումներ են հլնելու: Վերջում էլ տոնական համերգ են տալու՝ Միտքդ վառ պահիր վերնագրով:

Սիրով սպասում ենք Ձեզի…