Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի պատասխանատվությունից չի կարող խուսափել․ անցումային արդարադատությունը գործելու է․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 10:25
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Բոլորը

«Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Ժիրայր Սեֆիլյանի համոզմամբ՝ ապրիլի 24-ը տարվա մեջ այն միակ օրն է, երբ բոլոր հայերով մեկտեղվում ենք՝ տարաձայնությունները մի կողմ դնելով: Իսկ մեր գլխավոր խնդիրը պետք է լինի այն, որ այլևս երբեք թույլ չտանք Ցեղասպանություն, ինչի պատճառն, իր համոզմամբ, այն է, որ պետականությունից զուրկ ենք եղել։ Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Factor.am-ի հետ զրույցում ասաց  Սեֆիլյանը։

«Մեր ուժերը պետք է մեկտեղենք` օր առաջ ինքնիշխան ՀՀ ստեղծելու համար»,- ասաց  նա։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունների վարած քաղաքականությանը, Ժիրայր Սեֆիլյանը նկատեց․«Մենք առաջին օրվանից եղել ենք գործող իշխանության կողքին, այսօր էլ ենք, սակայն այսպես երկար շարունակվել չի կարող, որովհետև խնդիրը երկիրը ճահիճից օր առաջ հանելու մեջ է։ Ճիշտ է` քայլեր արվում են, բայց այդ ընթացքը շատ  դանդաղ է  առաջ գնում։ Ժողովուրդը հասկանում է, որ մեկ տարվա մեջ այստեղ չէ, որ պետք է հասնեինք․ հանցագործները պետք է այլ տեղում լինեին»։

Վերջինիս խոսքով, սակայն, ինչ էլ անի Սերժ Սարգսյանը, նա  հայ ժողովրդի պատասխանատվությունից չի կարող խուսափել, քանի որ, ուշ թե շուտ, անցումային արդարադատությունը Հայաստանում գործելու է։

Մանրամասները՝ տեսանյութում։