Ինչու Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում չխոսեց Ցեղասպանությունից. Զոհրաբ Մնացականյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում խոսեց այն ամենի մասին, որոնք առարկայական էին այդ ելույթի համար․ հիմա եթե նա չխոսեց, ի՞նչ է, դրանից որևէ բան փոխվե՞ց․ չէ՞ որ յուրաքանչյուր հայի վերաբերմունքն այս ծանրագույն խնդրի վերաբերյալ նույնն է։ Այս մասին այսօր Ցեղասպանության հուշահամալիրում, անդրադառնալով հարցին՝ ինչու վարչապետ Փաշինյանը ԵԽԽՎ ամբիոնից չխոսեց Հայոց  ցեղասպանության մասին, ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Պաշտոնյան նշեց, որ թեև տեղյակ չէ՝ այսօր ամբողջ աշխարհից ինչ պատվիրակություններ են ժամանել Հայաստան, սակայն, վստահեցնում է․ «Աշխարհի բազմաթիվ քաղաքներում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված օրվա խորհրդի կապակցությամբ»։

Խոսելով Ցեղասպանությունից 104 տարի անց՝ անփոփոխ մնացող թուրքական ժխտողական քաղաքականության մասին՝  Զոհրաբ Մնացականյանն ասաց, «Ամենաբարդ հարցն է՝ ասել, թե ինչով է պայմանավորված Թուրքիայի ժխտողականությունը: Դժվար է ասել, թե իշխանությունների համար որքանով է խոչընդոտ առերեսվել պատմության հետ։ Սա ամենամեծ խնդիրն է, եթե որևէ մեկը պատասխան ունի, բայց սա նաև պատգամ է, որ Ցեղասպանությունը, որպես ժողովուրդ, հաղթահարել ենք»։

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացմանը՝ արտգործնախարարը նշեց, այս հարցում երբևէ չենք ասել, որ Ցեղասպանության ճանաչումը նախապայման է․Ցեղասպանությունը կանխարգելելը միջազգային պարտավորություն  է։

Մանրամասները՝ տեսանյութում։