Քաղաքացուն խոշտանգելու համար մեղադրվող ոստիկանության պաշտոնատար անձանց վերաբերյալ քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՀՔԾ

Լուրեր

13.08.2026 | 13:07
Ադրբեջանցի մասնագետները 2025 թվականի սեպտեմբերին են ՀՀ տարածքում ուսումնասիրություն իրականացրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:03
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 13:00
NBA-ի աստղն ավարտել է կարիերան
13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
13.08.2026 | 12:44
2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ
13.08.2026 | 12:35
Պուտինը Կուրիլյան կղզիներ է այցելել․ Ճապոնիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատել է
13.08.2026 | 12:26
«Մանվել Գրիգորյանի ապարանքներում մարդու վզից զնջիլ էին գցել ու ման են տալիս, տանում էին ջուր խմելու»․ Ալեքսանյանն ԱԺ-ում տեսանյութ ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:17
«Ռեալը» հաղթական գոլ է խփել դարպասապահի ասիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:16
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար
13.08.2026 | 12:12
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
13.08.2026 | 12:10
Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը // Կիևյան կամուրջը կբացվի երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 12:07
Որոշել եմ ԱԽ քարտուղարի փոփոխություն կատարել. Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է նիստին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:05
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:03
Wildberries-ը հայտնել է Բաշկորտոստանում իր լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման մասին
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ  ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն ու նույն բաժանմունքի երկու օպերլիազորները խմբով խոշտանգել են ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկված քաղաքացուն:

«Ըստ մեղադրանքների` 2018 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Թ. Գ.-ն և նույն բաժանմունքի օպերլիազորներ Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն ծեծկռտուքի մասնակցելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Սևանի բաժին բերման են ենթարկել Սևան քաղաքի բնակիչ Ա. Մ.-ին: Օպերլիազորներ Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն, իրենց հանդեպ վախի զգացում ձևավորելու նպատակով, ոստիկանության Սևանի բաժնի վարչական շենքում ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել ձեռնաշղթայված քաղաքացուն, ապա նրան տեղափոխել են բաժնի աշխատասենյակներից մեկը, որտեղ բաժանմունքի պետ Թ. Գ.-ի հետ շարունակել են խոշտանգել Ա. Մ.-ին` ոտքերով, ձեռքերով և մահակով հարվածներ  հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Բացի այդ, Ս. Դ.-ն ու Վ. Մ.-ն թքել են Ա. Մ.-ի մարմնի և վերնահագուստի վրա, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է նաև հոգեկան ուժեղ տառապանք:

Իր նկատմամբ կիրառվող բռնությունները դադարեցնելու նպատակով Ա. Մ.-ն իր մոտ եղած կրակայրիչի մետաղյա մասով դիմել է ինքնավնասման՝ որովայնի շրջանում առաջացնելով քերծվածքներ:

Թ. Գ.-ի, Վ. Մ.-ի և Ս. Դ.-ի կողմից Ա. Մ.-ին խոշտանգելու հետևանքով վերջինիս պատճառվել են գլխի, կրծքավանդակի, որովայնի, վերին և ստորին վերջույթների մարմնական վնասվածքներ, այդ թվում` սալջարդերի, բազմաթիվ քերծվածքների ու արյունազեղումների ձևով:

Ա. Մ.-ին խմբով խոշտանգելու համար Թ. Գ.-ին, Վ. Մ.-ին և Ս. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վ. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել կալանավորումը, Թ. Գ.-ի նկատմամբ` ստորագրությունը չհեռանալու մասին, իսկ Ս. Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է : Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում: