Չեխիայի պատգամավորների պալատը վավերացրել է ԵՄ-ի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Քաղաքականություն
23.04.2019 | 16:21Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատը վավերացրել է ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Երևանում Չեխիայի դեսպանատունը:
«Մեկ քայլով մոտեցել է համաձայնագրի լիակատար վավերացումը»,- նշված է դոեսպանատան հաղորդագրության մեջ:
Համաձայնագրին հավանություն պետք է տա նաև Չեխիայի Սենատը: