ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանի կալանքի ժամկետը չի երկարացվել, նա կարող է ազատ արձակվել
Հասարակություն
23.04.2019 | 15:58Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և ապրիլի 25-ից հետո, երբ լրանա նրա կալանքի երկու ամիսը, Ադյանն ազատ կարձակվի։
Factor.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնեց, որ դատախազությունը բողոքարկելու է Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի այդ որոշումը:
Հիշեցնենք, որ Սամվել Ադյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով:
Աղավնի Սուքիասյան