Միհրան Պողոսյանը հայտնաբերվել ու ձերբակալվել է Պետրոզավոդսկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
03.04.2026 | 15:38
ՍԱՏՄ-ն ամփոփել է Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքները
03.04.2026 | 15:27
5 հատ 35 հարկանի շենք են կառուցում, ո՞նց են պատկերացնում նման ծանրաբեռնվածություն տարածքում. բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:25
Զինվոր է մահացել զորավարժարանում // Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորվարժություններ կանեն․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 15:15
«Չելսին» առանցքային ֆուտբոլիստին 2 խաղով հեռացրել է՝ «Ռեալի» մասին հայտարարությունից հետո
03.04.2026 | 15:03
Թրմամիջոցներ տեղադրող երիտասարդը փախուստի դիմելիս ընկել է ջրատարը. ոստիկանները նախ փրկել են նրան, ապա ձերբակալել
03.04.2026 | 14:57
Հայաստանում քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր սահմանափակելու հարցը
03.04.2026 | 14:49
Երևանի Արգիշտի փողոցում ծեծի ու կողոպուտի դեպք․ հինգ երիտասարդ ձերբակալվել է
03.04.2026 | 14:38
Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազը կարգապահական տույժի է ենթարկվել․ պաշտոնը իջեցվել է մեկ աստիճանով
03.04.2026 | 14:26
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին
03.04.2026 | 14:14
Եվրոպայի առաջատար լիգաների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
03.04.2026 | 14:01
Պետությունը 100%-ով կսուբսիդավորի վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովումը
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է։ Հիշեցնենք, որ նա ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ էր ներգրավվել:

«Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Ապրիլի 17-ին Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր տեղական և միջպետական հետախուզում:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել հետախուզվողի գտնվելու վայրի վերաբերյալ: Ապրիլի 19-ին տեղեկություններն իրացնելով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցների սերտ համագործակցության շնորհիվ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում և ձերբակալվել»,- ասված է Ոստիկանության  հաղորդագրությունում:

Նշենք, որ Միհրան Պողոսյանի գրասենյակը հրապարակել էր նրա գտնվելու հասցեն, այն ՝ ք․ Մոսկվա, Մոսֆիլմովսկայա 70 շենք, 1-ին կորպուս, բն 13: Սակայն նրա նկատմամբ հետախուզում հայտարարվելուց հետո  նրան հայտնաբերել են այլ քաղաքում: