Պայթյուններ Շրի Լանկայում. կա 160 զոհ, այդ թվում՝ օտարերկրացիներ
Այսօր՝ ապրիլի 21-ին, Շրի Լանկայում Զատիկի տոնակատարության ժամանակ հյուրանոցներում և եկեղեցիներում որոտացած 6 պայթյուն:
Ըստ որոշ լրատվամիջոցների պայթյունների հետևանքով զոհերի թիվը 160-ի է հասել, որոնց թվում կան նաև օտարերկրացիների, իսկ տուժածների թիվը գերազանցում է 300-ը:
Ինչպես գրում է news18.com-ը, պայթյունները որոտացել են առավոտյան, երբ եկեղեցիներում ընթանում էին Զատիկին նվիրված պատարագներ: