Սամվել Բաբայանի պաշտպանը միջնորդեց կարճել փողերի լվացման դրվագը

Լուրեր

13.08.2026 | 14:17
ԱԳՆ-ն կապվել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ, հանդիպում է նախատեսվում․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 14:11
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել
13.08.2026 | 14:00
TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը շուտով խորհրդարան է գալու․ Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:51
Համոզված եմ` ՀՀ-ից Ադրբեջան արտահանում կլինի. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:42
Բանակի հարցով կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյանը` այսօր գրանցված մահվան դեպքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:37
«Մանչեսթեր Սիթին» «Բարսելոնային» հայտնել է Ռոդրիի տրանսֆերային գինը
13.08.2026 | 13:29
Հայոց ցեղասպանությունը չպետք է դարձնել որևէ տեսակի բանակցության առարկա․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:22
ՌԴ-ին ասել ենք, խնդիր ունենք, եկեք լուծենք. չենք ուզում պայմանագիրը խզել.Փաշինյանը` երկաթուղու մասին
13.08.2026 | 13:19
Թուրքմենստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
13.08.2026 | 13:15
«Սուս նստե՛ք տեղներդ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:14
Պուտինի հետ խոսելուց հետո փոփոխություն չկա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:07
Ադրբեջանցի մասնագետները 2025 թվականի սեպտեմբերին են ՀՀ տարածքում ուսումնասիրություն իրականացրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:03
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 13:00
NBA-ի աստղն ավարտել է կարիերան
13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։

Այս գործը, հիշեցնենք, թավշյա հեղափոխությունից հետո, Վճռաբեկ դատարանի որոշմամբ ուղարկվել է նոր քննության: Դատական նիստի մեկնարկին Բաբայանի պաշտպան Արման Ղլեչյանը միջնորդեց Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տված անձի՝ Հրաչյա Մայիլյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները, խոսակցությունների բովանդակությունը պահանջել և տրամադրել նաև պաշտպանական կողմին։

Նշենք, որ «Իգլա» զենիթահրթիռային համակարգի խողովակն ԱԱԾ-ին հանձնել էր հենց Հրաչյա Մայիլյանը, և, ըստ գործի նյութերի, Բաբայանի և մյուսների վերաբերյալ գործը հենց նրա մասնակցությամբ գաղտնալսումների արդյունքում է բացահայտվել: Մեկ այլ միջնորդությամբ էլ պաշտպանը դատարանից պահանջեց կարճել 190-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը, փողերի լվացման դրվագը։

Մեղադրող՝ Արամ Արամյանն առարկեց առաջին միջնորդության դեմ, իսկ մյուսի վերաբերյալ ասաց, որ այն ենթակա է հետաձգման։ Սրան հաջորդեց Սամվել Բաբայանի հայտարարությունը, նա ասաց, որ միջնորդությունները ենթակա են բավարարման, նրան միացան նաև մյուս ամբաստանյալները։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) և դատապարտել 6 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաև Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն և Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Լիլիթ Շաբոյան