Ի՞նչ պատիժ է սահմանում Քրեական օրենսգիրքը Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի հիմքով

Լուրեր

13.08.2026 | 13:15
«Սուս նստե՛ք տեղներդ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:14
Պուտինի հետ խոսելուց հետո փոփոխություն չկա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:07
Ադրբեջանցի մասնագետները 2025 թվականի սեպտեմբերին են ՀՀ տարածքում ուսումնասիրություն իրականացրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:03
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 13:00
NBA-ի աստղն ավարտել է կարիերան
13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
13.08.2026 | 12:44
2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ
13.08.2026 | 12:35
Պուտինը Կուրիլյան կղզիներ է այցելել․ Ճապոնիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատել է
13.08.2026 | 12:26
«Մանվել Գրիգորյանի ապարանքներում մարդու վզից զնջիլ էին գցել ու ման են տալիս, տանում էին ջուր խմելու»․ Ալեքսանյանն ԱԺ-ում տեսանյութ ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:17
«Ռեալը» հաղթական գոլ է խփել դարպասապահի ասիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:16
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար
13.08.2026 | 12:12
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
13.08.2026 | 12:10
Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը // Կիևյան կամուրջը կբացվի երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 12:07
Որոշել եմ ԱԽ քարտուղարի փոփոխություն կատարել. Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է նիստին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախօրեին տեղեկություն էր տարածել, որ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Ստորև ներկայացնում ենք, թե ինչ պատիժ է սահմանվում սույն հոդվածի դեպքում.

«Հոդված 308. Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը՝ 1.Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:

Հավելենք, որ Դավիթ Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն շինծու է որակում:

Լիլիթ Շաբոյան