Բակո Սահակյանը 99 թվին եկել է Մոսկվայից, 2007 թվին ո՞նց ա դարձել նախագահ․ Սամվել Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

«Հիմա գնում է Հայաստանի ու Ադրբեջանի դիրքերի ճշտումներ՝ ինչ քաղաքականություն ու ձևաչափ են պատկերացնում։ Ադրբեջանը չի համաձայնվելու Արցախի ներգրավմանը բանակցություններին, դա խնդիր է, որ պետք է լուծվի։ Ես միշտ ասել եմ, որ Ղարաբաղը պետք է մասնակցի, բայց դա այս պահին ես չեմ պատկերացնում»,- հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի հերոս Սամվել Բաբայանը։

Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ոչ թե տեղում դոփելու մասին էր, այլ՝ փոխվստահության քայլերին ուղղված հանդիպում էր։

Նա տեղեկացրեց, որ Արցախի նախագահական ընտրությունների մասնակցության համար դեռ պետք է ստորագրահավաք լինի:  «Ես երբ մասնակցել եմ Հայաստանի ընտրություններին, այստեղի հինգ տարվա կացություն չեմ ունեցել, էդ դեպքում Հայաստանն էլ պետք է ինձ արգելեր։ Բակո Սահակյանը 99 թվին եկել է Մոսկվայից, 2007 թվին ո՞նց ա դարձել նախագահ, 10 տարվա կացության ժամանակ կա՞»,- հարց բարձրացրեց Բաբայանը։

Նա առաջարկում է փոփոխություն անել Սահմանադրությունում, որ ՀՀ-ի և Արցախի ցանկացած քաղաքացի իրավունք ունենա մասնակցել Ղարաբաղի ընտրություններին։

Իսկ նախագահական ընտրություններում իր հիմնական մրցակիցների մասին այս պահին չի կարող խոսել․ «Դեռ մի տարի կա, էդ ընթացքում շատ բան կարա փոխվի, մրցակիցները փոխվեն»։

Սամվել Բաբայանն ասաց, որ չի ընթերցել Ռոբերտ Քոչարյանի գիրքը, բայց տեղյակ է Վահան Շիրխանյանի հայտնի նամակից ու Մեղրիի տարբերակի մասին քննարկումներից․ «Եթե պիտի էդ տարբերակը համաձայնեցնեին, ինձ հետ պիտի համաձայնեցներ Վազգենը, եթե իմ հետ չեն համաձայնեցնում, հարց ա ծագում, ո՞նց էին առանց ինձ հետո խոսելու Մեղրին հանձնելու։ Շիրխանյան Վահանի տակ զորք կա՞ր, ի՞նչ կար։ Վազգեն Սարգսյանը Հայաստանում բացի նախարար լինելը նաև որոշիչ դեր խաղացող է եղել, Քոչարյանը չէր կարող առանց Վազգենի հետ համաձայնեցնելու անգամ նստեր բանակցությունների Մեղրիի հանձնման հարցով։ Թե ի՞նչ է ասում Վաղարշակ Հարությունյանը, որտե՞ղ է ներկա եղել բանակցությունների, չգիտեմ ինչից ա խոսում»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան