Բացահայտվել են Գյումրու թիվ 38 դպրոցի նախկին տնօրենի ապօրինությունները

Լուրեր

13.08.2026 | 11:23
Ռուսական ուժերն Օդեսայի մարզում ուղևորատար գնացքի են հարվածել․ 2 զոհ կա
13.08.2026 | 11:15
Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռ չի վերականգնվել
13.08.2026 | 11:11
«Ինտեր Մայամին» պարտվել է Մեսիի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 11:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 10:54
Չավին` Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ
13.08.2026 | 10:51
Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ. կասեցվել է դրանց վաճառքը
13.08.2026 | 10:40
Ճապոնիան կշարունակի աջակցել Հայաստանին աղետների ռիսկի կառավարման ոլորտում
13.08.2026 | 10:34
ԱՄՆ-ում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 2 օդաչու է զոհվել
13.08.2026 | 10:25
Ակտիվացնել թշնամական հարաբերությունների մեջ գտնվող անձանց հետ աշխատանքները. ՆԳ նախարարը հանձնարարականներ է տվել
13.08.2026 | 10:17
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Բաշկորտոստանի «Գազպրոմ Նեֆտեխիմ Սալավատ» ընկերության տարածքին
13.08.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 09:50
Հայտնի է՝ ինչու է Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել. նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13.08.2026 | 09:44
Գլոբալ բնապահպանական հիմնադրամի տնօրենը կայցելի Հայաստան
13.08.2026 | 09:34
ՊԵԿ-ի, քաղաքաշինության, կադաստրի կոմիտեների նախագաhները և մի շարք մարզպետներ վերանշանակվելու են իրենց պաշտոններում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրու թիվ 38 հիմնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2005-ից 2015 թվականների ընթացքում, տարբեր ժամանակահատվածներով դպրոցում որպես պահակ է ձևակերպել փեսային, փեսայի հորը, որպես դռնապահ՝ փեսայի մորը և մի կնոջ, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 3.090.000 դրամ գումարը յուրացվել է:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչություն՝ նախաքննության: