Իր մտահոգությունը հիմնադրամի հետ կիսելու փոխարեն՝ Արսեն Թորոսյանն այն հանրայնացրել է. Գևորգ Թամամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 10:25
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանի հետ

– Պարո՛ն Թամամյան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մեզ տված հարցազրույցը վրդովեցրել է Ձեզ, մասնավորապես այն արտահայտությունը, թե իր համար անընդունելի է, որ ծխախոտի բիզնեսը պետք է հանգանակություն կատարի քաղցկեղով հիվանդ երեխաների հիմնադրամին: Ի՞նչն էր խնդիրը:

– Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ծխախոտը չարիք է, ծխախոտից միլիոնավոր մարդիկ են մահանում աշխարհում, և ծխախոտի դեմ պայքարը լուրջ առողջապահական խնդիր է: Սակայն այստեղ հարցն ավելի շատ մատուցման ձևի մեջ է, և ով է ասում, ինչի վերաբերյալ է ասում այդ ամենը: Նախ՝ առաջին անգամ չէր, որ նախարարը նույն շեշտադրումով էր հանդես գալիս: Առաջին անգամ ես ընդհանրապես չարձագանքեցի, բայց երբ դա պարբերական բնույթ ստացավ, կարծում եմ՝ արձագանքի կարիք կար: Ինձ համար մի քիչ անհասկանալի էր, որովհետև մինչ այդ ո՛չ հիմնադրամն էր որևէ հայտարարություն տարածել, որ նման հանգանակություն է եղել, ո՛չ որևէ տեղ կար: Եթե նախարարն իրոք մտահոգված էր, ինքը հանդիսանում է նաև «City of smile» («Ժպիտների քաղաք») հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ՝ իր համաձայնությամբ, և մի քիչ տարօրինակ է, որ իր մտահոգությունը հիմնադրամի հետ կիսելու փոխարեն՝ որոշել է հանրայնորեն արձագանքել դրան:

– Իսկ Դուք փորձե՞լ եք քննարկել:

– Եթե հոգաբարձուների խորհրդի որևէ անդամ որևէ մտահոգություն ունի, առաջինն ինքն է այդ մասին հայտնում: Ինչի՞ է առաջարկվել, որպեսզի առողջապահության նախարարը լինի հոգաբարձուների խորհրդի անդամ, որովհետև եթե մենք որոշակի փոփոխություններ ենք փորձում անել, ի պաշտոնե նախարարը կարող է խորհուրդներով հանդես գալ, իր կարծիքն ու մտահոգությունները հայտնել: Եվ մի քիչ զարմանալի է, որ նախարարն այդ հարթակը չի օգտագործել և փորձել է դա հանրայնացնել: Երկրորդ, եթե այս հայտարարությունն աներ ծխախոտի դեմ պայքարող կազմակերպության ներկայացուցիչ, հակածխախոտային պայքարի փորձագետ, բժիշկ կամ այլ մարդ, նկատի ունեմ՝ այդ տոնայնությամբ, հասկանալի և ընդունելի կլիներ:

– Հոգաբարձուների խորհուրդն այս ընթացքում հանդիպում անցկացրե՞լ է, որ այդ հարցը քննարկվի, ոչ թե այսպես հրապարակավ փոխհրաձգություն տեղի ունենա:

– Մենք այցով գտնվել ենք ԱՄՆ-ում, և այդ հայտարարությունը եղել է այցի ընթացքում:

– Ձեր և նախարարի կամ հոգաբարձուների խորհրդի անդամների միջև ինչ-որ խնդի՞ր կա, որ այդ հարցը, այսպես ասած, ներքին կարգով չի քննարկվում և հանրայնացվում է:

– Մեզ համար էլ էր դա զարմանալի: Համենայն դեպս՝ ես նման խնդիր չեմ տեսել: Եվ չեմ կարծում՝ նախարարը կաշկանդվածություն ունի հոգաբարձուների նիստի ժամանակ արտահայտվելու կամ իր ձայնը լսելի դարձնելու, որ նա այլ հարթակ չի գտնում, քան դա հանրայնացնելը: Իմ կարծիքով՝ այս հայտարարությամբ նախարարն այս գործին ավելի շատ վնաս հասցրեց, քան օգուտ: Մինչ այստեղ գալը մեր հիմնադրամի գործադիր տնօրենից էլ ճշտեցի՝ արդյո՞ք երբևէ որևէ հայտարարություն եղել է, որ ծխախոտային ինդուստրիան որևէ հանգանակություն է արել հիմնադրամին: Որևէ տեղ նման հայտարարության մենք չենք հանդիպել:

– Այնուամենայնիվ՝ նման նախաձեռնություն եղե՞լ է:

– Որ գումար է փոխանցվել, այո՛, եղել է: Բայց դա արվել է ոչ հանրայնորեն: Այսինքն՝ այն մտահոգությունը, որ դրանով ծխախոտային ինդուստրիայից բարեգործ է կերտվում, նման բան չի եղել: Եթե լիներ, այդ մասին հայտարարություն կտարածվեր:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան