ՀԾԿՀ-ն թողնում ենք մի մարդու հույսին, որը սովոր է կատարել քաղաքական պատվերներ․ Գևորգ Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե մենք ուզում ենք կառուցել նոր Հայաստան, ունենալ նոր մոտեցումներ, այդ դեպքում հարց է առաջանում՝ մի՞թե երկրում չկան մարդիկ, որոնք չեն աշխատել հին համակարգում և թաթախված չեն եղել հին գործերի մեջ։

Այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով ՀԾԿՀ նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությանը, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ հիշեցնելով, որ Բաղրամյանի՝ ՀԾԿՀ-ում ունեցած աշխատանքային փորձը։

«14 տարին քիչ ժամանակ չէ, որ նա կարողանար ցույց տար իր սկզբունքայնությունը․ մարդը կատարել է իր գործը, ինչպես նրան հանձնարարել են: Նա երբեք զերծ չի եղել քաղաքական ճնշումներից և հիմա անելու է նույնը, իսկ այս կառույցն այն կառույցն է, որը պետք է պաշտպանի քաղաքացու շահն ընդդեմ գիգանտների և բնական մենաշնորհների, և այս կարևոր հենակետը մենք թողնում ենք մի մարդու հույսին, որը սովոր է կատարել քաղաքական պատվերներ և արդարացնել կեղծ որոշումներ»,- ասաց Գորգիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան