Շտապօգնության ծառայության բյուջեն 3 մլրդ դրամից նախատեսվում է դարձնել 4 մլրդ դրամ
Շտապօգնության ծառայության բյուջեն 3 մլրդ դրամից նախատեսվում է դարձնել 4 մլրդ դրամ:
Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Շտապօգնության տարեկան բյուջեն մոտ 3 մլրդ դրամ է: Հաջորդ տարի նախատեսվում է այն 1 միլիարդ դրամով բարձրացնել: Դա հնարավորություն կտա ունենալ շտապօգնության ավելի շատ բրիգադներ, ավելի շատ մարդ կկարողանանք մարզերից տեղափոխել Երևան: Բյուջեի ավելացման արդյունքում կկարողանանք բարձրացնել նաև բրիգադների աշխատավարձերի չափը»,- ասաց նախարարը: