Եթե եղբայրս վաղը տանը չլինի, ծայրահեղ գործողությունների կդիմեմ. զարթոնքցի Հրայր Պողոսյանի քույր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.08.2026 | 13:00
NBA-ի աստղն ավարտել է կարիերան
13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
13.08.2026 | 12:44
2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ
13.08.2026 | 12:35
Պուտինը Կուրիլյան կղզիներ է այցելել․ Ճապոնիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատել է
13.08.2026 | 12:26
«Մանվել Գրիգորյանի ապարանքներում մարդու վզից զնջիլ էին գցել ու ման են տալիս, տանում էին ջուր խմելու»․ Ալեքսանյանն ԱԺ-ում տեսանյութ ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:17
«Ռեալը» հաղթական գոլ է խփել դարպասապահի ասիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:16
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար
13.08.2026 | 12:12
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
13.08.2026 | 12:10
Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը // Կիևյան կամուրջը կբացվի երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 12:07
Որոշել եմ ԱԽ քարտուղարի փոփոխություն կատարել. Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է նիստին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:05
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:03
Wildberries-ը հայտնել է Բաշկորտոստանում իր լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման մասին
13.08.2026 | 11:54
Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. նախաքննությունն ավարտվել է
13.08.2026 | 11:47
Թրամփին դատի են տվել Truth Social-ում գրառումները դրամայնացնելու համար
Բոլորը

«Հրայր Պողոսյանը պետք է ազատ արձակվի, որովհետև նա ոչ մի հանցագործություն չի կատարել»,- այսօր ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առաջ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակիցներից Սուրեն Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Հրայր Պողոսյանը Արմավիրի Զարթոնք գյուղի բնակիչ է, և օրերս դատարանը նրան 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո։

Ակցիայի մասնակիցները դատախազությունից պահանջում են ազատ արձակել համագյուղացի Հրայր Պողոսյանին։ Նրա համագյուղացի Սուրեն Պողոսյանը Factor.am-ի եթերում ասաց, որ իրենք այսօր և վաղը ձեռնպահ կմնան բողոքի ակցիաներ անցկացնելուց՝ սպասելով Հրայր Պողոսյանի ազատ արձակմանը․ «Մենք գնալու ենք կտրուկ և հստակ քայլերի»։

Հրայրի քույրը՝ Իրինա Պողոսյանը, Factor.am-ին պատմեց, որ կալանքի տակ գտնվող եղբայրը բուժօգնության կարիք ունի․ «Մարմնի վրա հետքեր կան, ինքն էլ է վնասված քաշքշուկից։ Ձեռքերը բորբվոքված են, ինչքան գիտեմ՝ ոչ մի բուժօգնություն չի ստացել։ Ես պահանջում եմ, որ մեկ րոպե անգամ ինքը չմնա կալանքի տակ, քանի որ կալանքի տակ մնում են միայն մեղավորները, իսկ ինքը մեղավոր չէ»։

Հրայրի մայրը՝ Սուսաննա Դոխոլյանն ասաց, որ 2 օր կսպասեն ու եթե իր որդին ազատ չարձակվի, կրկին կվերսկսեն բողոքի գործողությունները։ Իսկ քույրը՝ Իրինա Պողոսյանն, ավելի կտրուկ արտահայտվեց․ «Եթե եղբայրս վաղը տանը չլինի, ծայրահեղ գործողությունների կդիմեմ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան