Արդարադատության նախարարը տեղյակ չէ ոստիկանություն տարվելուց հետո մահացած քաղաքացու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
Բոլորը

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը տեղյակ չէ ոստիկանության բաժանմունք տեղափոխված, ապա մահացած Էդգար Ծատինյանի դեպքից, որը, նրա հարազատների պնդմամբ, ենթարկվել է խոշտանգման։

Նախարարն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց՝ տեղյակ չէ, հետևաբար գնահատական էլ չի կարող տալ։ «Ինձ ոչինչ չի ասում այդ անուն-ազգանունը, ես տեղյակ չեմ այդ դեպքին», – հայտարարեց Արտակ Զեյնալյանը։

Նախարարը, սակայն, համոզմունք հայտնեց, որ ոստիկանության բաժանմունքներում խոշտանգումների համատարած դեպքեր չկան։ «Ոստիկանության բաժանմունքներում խոշտանգումների դեպքեր ժամանակին եղել են։ Արդարադատության նախարարությունը շուտով նախաձեռնություններով է հանդես գալու, որ խոշտանգման բացարձակ արգելք հանդիսացող իրավունքը երաշխավորված լինի։ Հայաստանում դեռ կան խնդիրներ, բայց խոշտանգումը համատարած բնույթ չի կրում», – շարունակեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան