Շարմազանովն ու Աշոտյանն արդեն այդ ելույթներն ունեցել են․ Մարուքյանն «Իմ քայլի» պատգամավորներին խորհուրդ է տալիս ՀՀԿ-ականներին չկրկնօրինակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
Բոլորը

«Զարմացած եմ՝ մի կողմից կան ընդդիմադիր գործընկերներ, որոնք մի ժամանակ այլ բան են ասել, հիմա՝ այլ բան, մի կողմից կան ՀԿ սեկտորից այստեղ եկած մարդիկ, որոնք միշտ ասել են, որ ուժային կառույցները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, այսօր այլ բան են ասում, երրորդ կողմից էլ ՝ կան նաև ելույթներ, որոնցով փառք են տալիս Կառավարությանը․ չեմ հասկանում իսկ դրա իմաստը ո՞րն է»,-Ազգային ժողովում Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի վերաբերյալ քննարկումների ժամանակ ասաց  ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի՝ ԱԺ ամբիոնից կարդացած դասախոսությանը՝ Մարուքյանը նշեց, որ այդ դասախոսության վերջին  հատվածը սուտ էր, իսկ ինչ վերաբերում է նախկին համակարգը պաշտպանելուն, ապա խորհուրդ է տալիս նախկին համակարգը պաշտպանող  ելույթներ չունենալ։

«Էդ ելույթներն ինչո՞ւ եք ունենում։ էդ ելույթները, թե այդ համակարգը լավ է աշխատում, մենք արդեն լսել ենք․Շարմազանովը, Աշոտյանը, Հրայր Թովմասյանն արդեն  ունեցել են դրանք»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան