ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկանի հոր ներկայացրած տեսանյութերը հրապարակվեցին. նա կհրավիրվի դատարան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին այսօր դատարանը Մեսրոպ Մակյանի նախագահությամբ բավարարեց մեղադրող Պետրոս Պետրոսյանի միջնորդությունը. նախ՝ դատարանում լսել ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի, հարցազրույցները լրագրողների հետ, ապա նրան ներգրավել որպես վկա։

Լրագրողների հետ զրույցում Տեփանոսյանն ասել էր, որ «Սասնա ծռերը» չեն սպանել որդուն, այլ ոստիկանները։ Նա նաև նշել էր, որ ունի ապացույցներ, որոնք կներկայացնի։ Հարցուպատասխանի ժամանակ Տեփանոսյանը նաև ասել է, որ որդուն սպանելու հետևում կանգնած են Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը։

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, մասնավորապես, պաշտպան Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ասում է, որ պատվիրատուն եղել է Սերժ Սարգսյանը, պարտադիր պետք է լսենք իրեն։ Նաև մի խնդրանք ունեմ. իմ պաշտպանյալը գտնվում է նախնական կալանքի տակ, իսկ անցյալ նիստը հետաձգվել էր անորոշ հիմքով։ Պետք է խնդրեմ՝ արագ լսենք Վահրան Տեփանոսյանին»։

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը։

Լիլիթ Շաբոյան