Հայաստանն ապացուցել է, որ քաղաքական կամք ունի կոռուպցիայի դեմ պայքարի համար. Պյոտր Սվիտալսկի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուզում եմ Հայաստանի Կառավարությանը շնորհավորել կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքի համար, մեկ տարվա ընթացքում Հայաստանն ուրիշ երկիր է դարձել, և սրա համար պետք է հպարտ լինի ոչ միայն Կառավարությունը, այլ նաև  ժողովուրդը: Այս մասին «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը՝ միջազգային լույսի ներքո» թեմայով երկօրյա համաժողովի բացման արարողության ընթացքում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Ըստ նրա՝ վերջին դեպքերը ցույց են տվել, որ կոռուպցիոն ռիսկը դեռ շարունակում է գոյություն ունենալ, և որ Կառավարոթյունը պետք է երկարատև ու համառ պայքար մղի։

«Այս հարցում ԵՄ-ն Հայաստանի կողքին է և պատրաստ է տրամադրել բոլոր անհրաժեշտ գործիքները»,- ընդգծեց Սվիտալսկին։

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարում կարևոր է ինստիտուցիոնալ կողմը։

«Հայաստանի կառավարությունը քննարկում է հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը։ Դրա որոշ ժամանակ կպահանջվի: Այդուհանդերձ, այդ մարմինը պետք է ուժեղ և արդյունավետ լինի, իրավապահ կառույցների հետ համատեղ աշխատանք տանի։ Այս հարցում մեզ վրա կարող եք հույս դնել»,- նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Դեսպանը շեշտեց, որ Հայաստանն ամուր ու նոր մեխանիզմների կարիք ունի. «Հայաստանին անհրաժեշտ է հանրային ու հասարակական հարաբերությունների նոր մշակույթ, անհանդուրժողական միջավայր կոռուպցիայի նկատմամբ: Այս պահին ԵՄ-ն բյուջետային աջակցության լայնածավալ ծրագիր է իրականացնում, որում ներառված բաղադրիչներից շատերն անուղղակիորեն վերաբերում են կոռուպցիայի դեմ պայքարի հարցերին»:

Կոռուպցիայի դեմ պայքարում Պյոտր Սվիտալսկին կարևորեց նաև քաղաքական կամքի առկայությունը՝ նշելով, որ Հայաստանն արդեն ապացուցել է, որ այդ կամքն ունի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան