Արտակ Շաբոյանը եւ 8 հազար հոգի լքել են Հանրապետական կուսակցությունը

Լուրեր

29.11.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ
29.11.2026 | 12:32
«Քեզ ի՞նչ, ո՞վ եմ և ի՞նչ եմ անում». «ՔՊ-ի շտաբից է». 37/2 ընտրատեղամասում քաղաքացին «հարց է լուծում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
Բոլորը

Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը լքել է Հանրապետական կուսակցությունը:

Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

Ի դեպ, այսօր պարզ դարձավ, որ ՏՄՊՊՀ նոր նախագահի համար վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ին առաջարկել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը: Ստացվում է, որ Շաբոյանի ՀՀԿ-ն լքելու քայլը որեւէ բան չփոխեց:

Factor.am-ին տրամադրված պատասխանում նշվում է, որ ՀՀԿ-ն նախորդ տարվա ապրիլից առ այսօր լքել է 8 հազար 188 հոգի:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցրել է նաեւ ֆինասների նախկին նախարար Վարդան Արամյանը:

ՀՀԿ-ն լքածներին Factor.am-ը կանդրադառնա առաջիկայում:

Նարեկ Կիրակոսյան