Թեժ վիճաբանություն ԱԺ-ում․ «Իմ քայլն» ու ԲՀԿ-ն միմյանց մեղադրում են պոպուլիզմի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:41
Ապրելու երկիր կուսակցության թեկնածուն քվեարկում է Կողբում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ
29.11.2026 | 12:32
«Քեզ ի՞նչ, ո՞վ եմ և ի՞նչ եմ անում». «ՔՊ-ի շտաբից է». 37/2 ընտրատեղամասում քաղաքացին «հարց է լուծում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանի համոզմամբ՝ արդեն ավանդույթ է դարձել, երբ «ընդդիմություն կամ տարբեր բաներ ներկայացնող տարբեր ուժեր խորհրդարան են բերում օրենքի նախագծեր, որոնց բովանդակությունը, մեղմ ասած, վիճելի է և պոպուլիզմ բառն իսկապես տեղին է»։

«Այսօր մենք լսում ենք ելույթներ Գևորգ Պետրոսյանից՝ ողջամտության մասին, Նաիրա Զոհրաբյանից՝ զոմբիների մասին, ԲՀԿ-ից, որը դեմ է եղել նախկինին․.. լո՞ւրջ եք ասում ժողովուրդ»,- հարցրեց Դանիելյանը, ինչին տեղից արձագանքեցին ԲՀԿ-ական պատգամավորները՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին մեղադրելով պոպուլիզմի մեջ ու նույն հարցն ուղղելով Համազասպ Դանիելյանին. «Լո՞ւրջ եք խոսում»։

ԲՀԿ-ական պատգամավորների և Համազասպ Դանիելյանի միջև լեզվակռվին միջամտեց նիստը վարող Վահե Էնֆիաջյանը՝ կոչ անելով չխախտել ռեգլամենտը:

«Ակնհայտ է, որ ընտրված է սաբոտաժ անելու մարտավարություն, հասարակության տարբեր շերտերին ականջահաճո նախագծեր բերելու, որոնք հետո չեն էլ պատկերացնում, թե ինչպես են իրագործելու»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան