Պարգևատրումները շարունակական են լինելու․ Լոռու մարզպետն արձագանքում է իրեն քննադատողներին

Լուրեր

09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

2018 թվականի տարեվերջին մեծ աղմուկ բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ մարզպետները պարգևատրել են իրենց ու մարզպետարանի աշխատակիցներին:

Առաջինը պարգեւատրումների ցուցակը հրապարակեց Լոռու մարզպետարանը։

Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կարգադրությամբ նախորդ տարի պարգևատրվել են՝ մարզպետը, մարզպետի տեղակալները, գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, վարչությունների պետերը և ներքին աուդիտի բաժնի աշխատակիցները:

Մարզպետարանի մյուս բոլոր աշխատակիցները պարգևատրվել են գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հրամանով:

Եվ ահա՝ օրերս հայտնի դարձավ, որ ապրիլի 12-ի թիվ 134 կարգադրությամբ Լոռու մարզպետը կրկին որոշել է պարգևատրումներ անել:

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով հաստատված ՀՀ Լոռու մարզպետարանի «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ« հոդվածով նախատեսված միջոցների հաշվին 2019 թվականի առաջին եռամսյակում հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Ղուկասյանի կարգադրությամբ պարգևատրվել է ինքը՝ մարզպետը, մարզպետի խորհրդականները, օգնականները, մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը, վարչության պետերը, ներքին աուդիտի բաժնի և մի շարք այլ աշխատակիցներիներ:

Այս պարգևատրումները եւս լայնորեն քննարկվեցին սոցիալական հարթակներում՝ արժանանալով շատերի դժգոհությանը:

 

Ավելի ուշ Լոռու մարզպետարանի էջում տեղադրվեց պաշտոնական հայտարարություն, որտեղ Ղուկասյանը նշում է, որ այդ պարգևատրումները կարելի է համարել աշխատավարձի բարձրացում. «Որովհետև, եթե սա վերածենք ամսական կտրվածքի, կլինի մոտավորապես 0,25 տոկոս աշխատավարձի ավելացում: Մենք դա չենք կատարել ամեն ամիս, այլ որոշել ենք եռամսյակը մեկ տրամադրել, և տրամադրել ենք բոլոր աշխատակիցներին: 93 միլիոն դրամից մոտավորապես 20 միլիոն դրամի գումար բաշխվել է բոլոր աշխատակիցների միջև»:

«Պարգևատրումներ, դրամական խրախուսանքներ և հատուկ վճարներ» հոդվածով այս տարի Լոռու մարզպետրանին հատկացվել է 93 մլն 195.5 հազար դրամ, որը կազմում է մոտ 191․760 դոլար: Մարզի ղեկավարի խոսքով՝ այդ դրամական միջոցները հնարավոր չէ ծախսել այլ նպատակների համար:

Առաջին եռամսյակի համար Ղուկասյանը պարգևատրվել է 496.050 դրամով. «Մարզպետն ինքն իրեն չի պարգևատրում, պարգևատրման թույլտվությունը ստանում է իր վերադասից: Եվ ես ինձ պարգևատրել եմ միջին ցուցանիշով, այսինքն եղել են և՛ ինձնից շատ պարգևատրում ստացողներ, և՛ ինձնից քիչ: Նկատի ունեմ աշխատավարձի գործակիցը»,- ասաց Ղուկասյանն ու հավելեց, որ պարգևատրումները լինելու են շարունակական, ավելին՝ աշխատակիցները կպարգևատրվեն տարվա մեջ մի քանի անգամ.

«Տեղեր կան, որ գումարը ստացել են, տեղեր կան, որ այս շաբաթվա մեջ կստանան: Առաջինը մենք տեղադրեցինք և դարձրեցինք հրապարակային, և անկախ այս բարձրացած աղմուկից, մենք նույն ոճով ենք աշխատելու: Ամեն ինչ անելու ենք թափանցիկ»,- հավաստիացրեց մարզպետը:

Տաթևիկ Ղազարյան