Ցեմենտի արտադրության ոլորտում տարիներ շարունակ մեծ ստվեր է եղել․ Հայկ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ

– Պարոն Սարգսյան, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտ» ընկերության բազմաթիվ աշխատողներ ազատվելու ծանուցում են ստացել և այսօր այդ պատճառով բողոքի ակցիա էին անում։ Այդ դժգոհությունը կապ ունի՞ ԱԺ օրակարգում գտնվող այն նախագծի հետ, որը նախատեսում է 22․000 դրամ տուրք սահմանել ներկրվող ցեմենտի համար։

– Որոշակի կապ ունի։ Որոշ աշխատակիցներ, որքանով ես հասցրեցի ծանոթանալ, պնդում էին, որ պետտուրք կիրառվի նաև ներկրվող հումքի վրա։ Դա ինձ համար անընդունելի է, քանի որ ցեմենտ արտադրող երրորդ գործարանը, որը Երևանում է գործում, հումքը ներմուծում է արտասահմանից։ Եվ եթե մենք պետտուրք կիրառենք հումքի վրա, այս գործարանը կփակվի։

– Ինքնաբուխ չէ՞ր այդ ակցիան, սեփականատերե՞րն էին կազմակերպել։

-Ես չեմ կարող ասել, ինքնաբուխ էր, թե՝ ոչ։ Ամեն դեպքում միտված էր «Արարատ ցեմենտ» գործարանի շահերը պաշտպանելուն և դաշտի արտադրողներից մեկին շուկայից դուրս թողնելուն։ Դա մեզ համար անընդունելի է։

– Տեղական արտադրության ցեմենտի դեպքում գերշահույթ կա՞։

– Իմ կարծիքով ցեմենտի արտադրության ոլորտում տարիներ շարունակ եղել է մեծ ստվեր, որը նաև արտացոլվում է տարեկան հաշվետվությունների մեջ։ Օրինակ՝ 2016թ․ ՀՀ-ում սպառվել է 298 հազար տոննա ցեմենտ, իսկ 2018թ․-ին ՝ 728 հազար, որի կեսից մենք ենք եղել իշխանության։ Այսինքն՝ մոտ 2,5 անգամ ավելի շատ ցեմենտ է սպառվել մեր իշխանության գալուց առաջ։ Այդպիսով, ես գտնում եմ, որ մեր արտադրողները որոշակի չափով ստվերում են գործել։ Այսինքն՝ ստվերում վաճառած արտադրանքի ինքնարժեքը տարածվել է նաև ցույց տվածի վրա։ Եթե ՀՀ-ում 2018թ․ շինարարությունն աճել է ընդամենը 4,5 տոկոսով, ինչպե՞ս կարող է ցեմենտի վաճառքն աճել ընդամենը 2,5 տոկոսով։ Եթե ստվեր չլիներ, ցեմենտի աճը համամասնորեն կաճեր։

– Իրանական ցեմենտի դեպքում էլ կարծիք կա, թե ներկրողը դեմպինգ է իրականացնում։

– Ես նման երևույթի մասին չեմ կարող որևէ բան ասել, քանի որ տեղեկություն չունեմ։ Ընդամենը կարող եմ ասել, որ քանի դեռ Իրանը մեզ ցածր գին է առաջարկում, մենք պետք է դրանից օգտվենք։

– Պարոն Սարգսյան, ի դեպ, Դուք հանրությանը հայտնի դարձաք Ձեր անվանական բաճկոնով, որից կրում էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ինչո՞ւ էիք ցանկանում ընդօրինակել նրանց։

-Ճիշտն ասած՝ այդ բաճկոնն ինձ նվիրել էին իմ ընկերները, ես այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Եվ շատ տարօրինակ էր ինձ համար այդ թեմայի՝ նման մեծ ծավալի քննարկումը, ինչը որոշ լրատվամիջոցների կողմից խայծ էր և շեղում հիմնական թեմաներից։

– Շարունակելո՞ւ եք կրել այդ բաճկոնը, թե՞ արդեն զգուշանալու եք նման ուշադրությունից։

– Որևէ բանից չեմ զգուշանում և որևէ նման խնդիր չունեմ։

– Դուք և Ձեր եղբայրը բարձր պաշտոն եք զբաղեցնում իշխանական համակարգում։ Դուք վայելում եք Նիկոլ Փաշինյանի հովանավորությո՞ւնը։

– Մենք չենք վայելում վարչապետի հովանավորությունը։ Անձամբ ես ԱԺ պատգամավոր եմ ընտրվել, կարելի է ասել, ռեյտինգային ընտրակարգով, և ինձ ընտրել է մեր մարզի ընտրողներից ավելի քան 11 հազար ընտրող։

-Մամուլում հրապարակում եղավ, որ ընտրություններին Ձեզ աջակցել է քրեական հեղինակության համբավ ունեցող Նորատուսցի Ալիկը։

– Ես Նորատուսցի Ալիկ անունով մարդու չեմ ճանաչում, երբևէ նման մարդու հետ չեմ շփվել։ Եվ նման մարդ ոչ ինձ օգնել է քարոզարշավի ժամանակ և ոչ էլ որևէ կապ ունի իմ օրենսդրական գործունեության հետ։ Ես նրա գյուղում ստացել եմ մոտ 30 ձայն, այն դեպքում երբ այդ գյուղն ունի մոտ 4000 ընտրող։ Դա նույնպես արհեստական խայծ էր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան