Ոչ մի տարօրինակ բան չկա. Փաշինյանը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը Լավրովի ներկայության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մոսկվայում այսօր Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ արտաքին գործերի նախարարների միջև ընթացող հանդիպմանը:

Հարցին՝ ի՞նչ է ակնկալում այդ հանդիպումից՝ Փաշինյանը պատասխանեց. «ԱԳ նախարարների հանդիպումից ակնկալում եմ, որ այն հանձնարարականը, որ մենք Ադրբեջանի նախագահի հետ տվել ենք ԱԳ նախարարներին, կկատարվի, իսկ այդ հանձնարարականն է Վիեննայում մեր քննարկած հարցերի շրջանակը՝ մեր օրակարգերի շուրջ քննարկում ունենալ և փորձել մոտեցնել դիրքորոշումները»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ տարօրինակ չէ՞ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարարի մասնակցությունը:

«Ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երեք երկրներից մեկն է: Այդպիսի պրակտիկա եղել է և կլինի, և՛ ՌԴ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո կարող է հանդիպում լինել, և՛ Ֆրանսիայի, և՛ ԱՄՆ-ի: Ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան