Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը
Քաղաքականություն
12.04.2019 | 14:30ՀՀ ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Նշենք, որ այս պահին Գարեգին Բաղրամյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատարն է: