«Միանգամայն անընդունելի է և ձախողման դատապարտված». Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը դատապարտել է Հոգլանդի հայտարարությունը

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ այն անվանելով «միանգամայն անընդունելի» և «ձախողման դատապարտված». հաղորդում է armenianweekly.com-ը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Հոգլանդի առաջադրած 6 կետերը կոչ էին անում Լեռնային Ղարաբաղի շուրջ «օկուպացված տարածքները» վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները պետք է հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։ Այնտեղ չի կարող լինել որևէ բնակեցում՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը։ Այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի»,- ասել է Հոգլանդը, ըստ VOA- ի:

«Վարչակազմը ներկայացնում է Արցախի ոչնչացման ևս մեկ անհեթեթ բաղադրատոմս՝ ակնկալելով, որ մենք չենք հասկանում Հայաստանի պատմությունը, թե մեզ Արցախի հետ 100-տոկոսանոց համերաշխությունը բավարար չէ». ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Armenian Weekly-ի հետ զրույցում հայտարարել է, որ այս ձևաչափը միանգամայն անընդունելի է և ձախողման է դատապարտված:

Համբարյանի խոսքով՝ հայտարարությունը Արցախի համար վտանգներ է ստեղծում խրախուսելով է՛լ ավելի ագրեսիվ դարձող Ադրբեջանին:

«Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին իրավասություններ տրամադրելու փոխարեն, վարչակազմը հենց սկզբից նրան ծանր վիճակում է դրել՝ ներկայացնելով խեղաթյուրված և կեղծ շրջանակներ»,-մեկնաբանել է նա ANCA- ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում: