Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել

Լուրեր

13.08.2026 | 13:07
Ադրբեջանցի մասնագետները 2025 թվականի սեպտեմբերին են ՀՀ տարածքում ուսումնասիրություն իրականացրել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 13:03
Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 13:00
NBA-ի աստղն ավարտել է կարիերան
13.08.2026 | 12:53
«Շարունակելու ենք պաշտպանել Պաղեստինի դատը»․ Էրդողանն ընդունել է Մահմուդ Աբբասին
13.08.2026 | 12:44
2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար ծննդյան նպաստը կկազմի 500 հազար դրամ
13.08.2026 | 12:35
Պուտինը Կուրիլյան կղզիներ է այցելել․ Ճապոնիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատել է
13.08.2026 | 12:26
«Մանվել Գրիգորյանի ապարանքներում մարդու վզից զնջիլ էին գցել ու ման են տալիս, տանում էին ջուր խմելու»․ Ալեքսանյանն ԱԺ-ում տեսանյութ ցույց տվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:17
«Ռեալը» հաղթական գոլ է խփել դարպասապահի ասիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:16
Ալեն Սիմոնյանը նշանակվել է ԱԽ քարտուղար
13.08.2026 | 12:12
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ընթանում է քննություն. ՊՆ
13.08.2026 | 12:10
Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանը // Կիևյան կամուրջը կբացվի երթևեկության համար․ ԼՈՒՐԵՐ
13.08.2026 | 12:07
Որոշել եմ ԱԽ քարտուղարի փոփոխություն կատարել. Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է նիստին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 12:05
Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
13.08.2026 | 12:03
Wildberries-ը հայտնել է Բաշկորտոստանում իր լոգիստիկ օբյեկտի վրա հարձակման մասին
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք: Երկու անձի մեղադրանք է առաջադրվել:

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման հանգամանքները։

2019թ. մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի՝ 1986թ. ծնված բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ պոլիէթիլենային փաթեթ` 2,57 գրամ հաստատուն քաշով կանաչավուն, յուրահատուկ մանրացված զանգվածի պարունակությամբ: Փաթեթի պարունակությունը ենթարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փորձագետի՝ 18.03.2019թ. ստացված եզրակացության համաձայն՝ հիշյալ փաթեթի պարունակությունը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում 2019թ. մարտի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268 հոդվածի 1-ին մասով, որը քննչական ենթակայության կարգով ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը թմրամիջոցը ձեռք է բերել Երևան քաղաքի՝ 1959թ. ծնված բնակչից:

Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ տարբեր սենյակներից հայտնաբերվել են ընդհանուր մոտ 78,5 գրամ քաշով, տարբեր փաթեթների մեջ լցված կանաչավուն, յուրահատուկ հոտով չորացված զանգվածներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ, անձի ճանաչման քննչական գործողություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1959թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

1986թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: