Ի՞նչ է փոխվել նախարարի՝ ավտոկայան այցելությունից և արձանագրած խայտառակ պատկերից 50 օր անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.05.2024 | 00:22
Ինչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
09.05.2024 | 00:03
Հայաստանը զիջման պատրաստակամություն է հայտնել, նույնն ակնկալում ենք Բաքվից. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
08.05.2024 | 23:47
ՌԴ-ի և ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը գերազանցել է 7 մլրդ դոլարը, նման ծավալ երբեք չի եղել. Պուտին
08.05.2024 | 23:33
Մեկնարկել է Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը
08.05.2024 | 23:30
Էրդողանի կուսակցության 1,3 մլն ընտրողներ ՏԻՄ ընտրություններում աջակցել են հիմնական ընդդիմադիր կուսակցությանը․ հարցում
08.05.2024 | 23:15
Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին
08.05.2024 | 23:02
AstraZeneca-ն ամբողջ աշխարհից հետ է կանչում իր COVID-19 պատվաստանյութը
08.05.2024 | 22:49
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.05.2024 | 22:34
Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը Բաքվում բանակցություններ է անցկացրել
08.05.2024 | 22:20
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր
08.05.2024 | 22:14
Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության ղեկավարը ԵՄ դեսպանի հետ քննարկել է երկրում մարդու իրավունքների իրավիճակը
08.05.2024 | 22:00
Գրոսսին դժգոհ է Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցության մակարդակից
08.05.2024 | 21:47
ՆԳ փոխնախարարն ու Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր
08.05.2024 | 21:33
Արենիում նոր դպրոց կկառուցվի․ կառավարությունը գույք նվիրաբերեց
08.05.2024 | 21:20
Միայն գործընկեր երկրների շահերը հարգելու հիման վրա կկարողանանք պահպանել միավորման գործունեության արդյունավետությունը. Փաշինյանը՝ ԵՏՄ ԲԽ նիստին
Բոլորը

Մոտ մեկ շաբաթից Երևանի կենտրոնական ավտոկայանը կունենա վերանորոգված արտաքնոցներ։ Աշխատանքները սկսվել են երկու շաբաթ առաջ։ Կիլիկիայի ավտոկայանը, որտեղ կայանում են մարզերից Երևան ժամանած ուղևորափոխադրող ավտոբուսներ ու միկրոավտոբուսներ, մշտապես հայտնի է եղել ոչ բարեկարգ շենքային պայմաններով։ Հատկապես աչք են ծակել կիսաքանդ արտաքնոցները։ Այս տարվա փետրվարի 20-ին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքով ուղիղ եթեր մտավ ավտոկայանի տարածքից։

Ցուցադրելով արտաքնոցների վիճակը, նախարարը հայտարարել էր, որ անհնար է օգտվել դրանցից: «Առաջին իսկ տպավորությամբ  ուզում եմ ասել, որ խայտառակ իրավիճակ է՝ հակասանիտարական։ Միանգամից զգացվում է, որ տարիների ընթացքում որևէ աշխատանք չի արվել։ Ուզում եմ հավաստիացնել, որ գործուն ջանքեր ենք գործադրելու, որպեսզի այստեղ նորմալ մարդկային վիճակ ստեղծվի մարդկանց օգտվելու համար»,- ասել էր Հակոբ Արշակյանը։

Ավտոկայանում Factor TV-ի տեսախցիկն արձանագրեց, որ նորոգվում է շենքի աջ հատվածում տեղակայված տղամարդկանց արտաքնոցը։ Կենտրոնական ավտոկայանի նորանշանակ տնօրեն Ռոման Համբարձումյանը պատմեց․ «Մեկ շաբաթվա նշանակված էի, որ նախարարը եկավ և նկարեց էստեղի վիճակը։ Դրանից հետո որոշեցինք որքան հնարավոր է՝ բարեկարգենք զուգարանները։ Շատ վատ պայմաններ են եղել, քաղաքացիները ոչ միայն բողոքում էին, այլ ստիպված ներս են մտել, չգիտեմ իրենց  կարիքները հոգացե՞լ են, ո՞նց են արել՝ մի ձև այստեղից փախել են, որովհետև 20-30 տարի ձեռք տված չէր։ Այստեղ նենց վիճակ էր, որ նորմալ մարդը չէր կարողանա օգտվել այստեղի պայմաններից»։

Կենտրոնական ավտոկայանի տնօրենի ներկայացմամբ՝ արտաքնոցները քաղաքացիներին կներկայանան անճանաչելի տեսքով․ «Այստեղ լինելու է 4 խցիկ կարիքները հոգալու համար։ Այստեղ լինելու է լվացարան, նույնպես մեկ լվացարան կլինի միջանցքում՝ չորացնող ապարատով, թղթերի տեղադրման տուփով։ Եվ կաշխատի մարդ, որը ամեն րոպե կմտնի, կմաքրի, կավելացնի և կպակասեցնի թուղթը, հեղուկ օճառը, մեջը մաքուր կպահի»։

Արտաքնոցների վերանորոգումը ոգևորել է հատկապես մարզային երթուղիներն սպասարկող վարորդներին, որոնք օրվա ընթացքում հաճախակի են դրանցից օգտվում։ Բայց այնուամենայնիվ, կա մտահոգություն, որ վերանորոգված արտաքնոցից օգտվելն իրենց վրա ավելի թանկ կարժենա, քան՝ նախկինում։ Ներկայանալ չցանկացող վարորդներից մեկը ասաց․ «Ուղղակի ինձ հետաքրքիր է՝ վարձավճարը ո՞նց է լինելու, ես ամեն անգամ գալ-գնալուց պետք է էդ վարձը մուծե՞մ, թե՞ առաջվա նման է լինելու՝ առավոտը մի անգամ Զոյային իր վարձը տալիս էինք, օրվա մեջ ինչքան ուզում, օգտվում էինք։ Դու պատկերացնո՞ւմ ես, հիմա եթե ես օրվա մեջ 4 անգամ մտնեմ, ես ի՞նչ եմ աշխատում, որ 500 դրամ զուգարանին տամ»։ Տնօրեն Ռոման Համբարձումյանը հետևյալ կերպ մեկնաբանեց այս հարցը․ «Նույնիսկ մենք մտածում ենք, որ վարորդները 100 դրամ տալով՝ ամբողջ օրը կօգտվեն զուգարանից։ Հավաքված գումարը ոչ թե ինչ-որ մեկը կգրպանի, այլ կվճարվի մաքրությունը, թղթերը, հեղուկ օճառը պահելու համար»։

Փետրվարի 20-ին Կենտրոնական ավտոկայան այցելած նախարար Հակոբ Արշակյանը ցուցադրել էր նաև սպասասրահը՝ ասելով․ «Ջեռուցում չկա ներսում, մի քանի նստարաններ են դրված, որտեղ կարելի է ասել՝ անհնար է նստելը, որովհետև շատ ցուրտ է»։

Ռոման Համբարձումյանը պատմեց, որ սպասասրահում թերությունները բազմաթիվ են․ «Սրահը ամբողջությամբ թերություն է։ Սովետի ժամանակ պատրաստված շինություն է, ոչ մի անգամ ռեմոնտ չի եղել։ Նույնիսկ մեկ լամպ չկա էս լույսերի վրա, չի աշխատում»։

Ավտոկայանի 30 տարվա բուժքույրը, որ աշխատում է անբարեկարգ սենյակում, ու անբավարար է համարում աշխատանքային պայմանները․ «Քանդված․․․ սանիտարահիգիենիկ պայմաններին չի համապատասխանում, ուղղակի մենք աշխատում ենք, որպեսզի վարորդներին սպասարկենք։ Անձրևը այստեղ կաթում է ահավոր։ Արդեն սկսվել են աշխատանքները, մեզ վստահեցրել են, որ ամեն ինչ լավ լինի, կվերանորոգեն»։

Տնօրինությունը խոստանում է միջազգային չափանիշների մոտեցնել ավտոկայանի շենքային պայմանները: «Ներսում նախատեսվում է․․․ մաքուր, էլիտար պայմաններ, ճոխ նստարաններ, որովհետև էդ վիճակը շատ վատ է հիմա։ Պետք է հոգանք, որ մեր ուղևորներն այս խղճուկ պայմաններից չօգտվեն, ու ստիպված չլինեն սպասել ավոտբուսների անբարեկարգ պայմաններում, այլ օգտվեն սրճարաններից, բանկերից, բանկոմատներից, նստարանները լինեն մաքուր, լինի ինտերնետային կապ, լինեն լամպեր»,- ասաց Ռոման Համբարձումյանը։

Այս պահին քննարկվում է Կենտրոնական ավտոկայանի շենքը 7 տարով վարձակալությամբ «Արմտերմինալ» ՍՊԸ-ին տրամադրելու հարցը։ Ընկերությունը պետք է կատարի նվազագույնը 300 000 դոլարի ներդրում։ Ընկերության հետ այս պահին բանակցում են «Հայավտոկայան» ընկերությունը, Տրանսպորտի նախարարությունն ու Պետական գույքի կոմիտեն։ «Արմտերմինալ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը և տնօրենը քաղաքացի Դավիթ Բալյանն է, պարտավոր կլինի ոչ միայն հիմնանորոգել շենքը, մեքենաների կայանատեղիները, այլև սպասասրահում ստեղծել մոր և մանկան գոտի, պահոց, որտեղ քաղաքացիներն ի պահ կտան իրերը։ Ուղևորները կօգտվեն ինտերնետ կապից, ծրագրերի մեջ է նաև սրճարան ունենալու հարցը։ Կարգի կբերվի բուժկետը։ Ըստ «Հայավտոկայան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանի՝ գերնպատակ է հարմար պայմանների ստեղծումը քաղաքացիների համար․ «Այն եղանակներին, երբ ցուրտ է ու ներսը չէր ջեռուցվում, մարդիկ տրանսպորտային միջոցի մեջ նստած սառչում էին, դողալով․․․ և սպասում՝ երբ է գալու մեկնման ժամը, բայց էս դեպքում տաք շենքում ավելի հարմար է։ Պետք է դառնա միջազգային ստանդարտներին համապատասխան ավտոկայան։ Ավոտակայանը երկրի դեմքն է։ Տուրիստները, որ գալիս-իջնում են ավտոկայանում, եթե ավտոկայանի տեսքը լավը չի, կարող են դրական կամ բացասական կարծիք կազմել տվյալ երկրի մասին»։

Ըստ նախնական տվյալների՝ հնարավոր վարձակալը շահույթ կստանա ավտոկայանում տարածքներ ենթավարձակալությամբ տրամադրելով։ Պետությունն իրավունք կունենա 7 տարուց հետ վերցնել տարածքը, տրամադրել այլ ընկերության կամ շարունակել պայմանագիրը։ Աշոտ Մնացականյանի խոսքով՝ իրենք ժառանգել են 20 տարիների չլուծված խնդիրների մեծ պաշար։ Ըստ նրա՝ «Հայավտոկայան» ՓԲԸ-ի առաջնահերթ նպատակը ոչ միայն Կենտրոնական, այլև Երևանի ու մարզերի ավտոկայանները բարեկարգելն է՝ մասնավորի ներգրավմամբ։ Տնտեսվարողները հետաքրքրվում են Երևանի Հարավային, կամ այսպես կոչված՝ Սասունցի Դավիթ կայարանով, Գյումրիի, Վանաձորի, Գորիսի ավտոկայաններով, որոշ դեպքերում կան ներդրումային կոնկրետ առաջարկներ։ Նախատեսվում է նաև ավտոկայան կառուցել Էջմիածին քաղաքում։ «Հայավտոկայան» ՓԲԸ-ի տնօրենի հավաստմամբ՝ պրոցեսը թափանցիկ է ու հասանելի։ Շահագրգիռ ներդրող ընկերությունները կարող են ներկայացնել առաջարկներ, որոնցից «Հայավտոկայան»-ը կընտրի իր համար ամենաօպտիմալը։

 

Ռոբերտ Անանյան