Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
09.06.2026 | 20:14
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը այցելել է Սյունիք
09.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ ԱԺ անցած ընդդիմադիր ուժերում կլինեն անձինք, ում հետ ՔՊ-ն կաշխատի․ կլանային շահերը ցածր կդասեն պետականից․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:58
Ընթանում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 19:44
27 պատռած քվեաթերթիկ վավեր ճանաչվեց․ «Ծալածները համարել են անվավեր ու պատռել». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 19:30
Այս հաղթանակը հաստատում է, որ ՀՀ ժողովուրդը սատարում է երկրի հետագա կայուն զարգացումը. Ղրղզստանի նախագահ
09.06.2026 | 19:17
ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Վրաստանում չինական և ռուսական ազդեցության վերաբերյալ օրինագիծ
09.06.2026 | 19:04
Առաջիկա ժամերին Վանաձոր համայնքում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ և կարկուտ
09.06.2026 | 18:49
Թբիլիսիի կողմից Բաքու արտաքսված ադրբեջանցի լրագրողը կալանավորվել է
09.06.2026 | 18:39
Կարապետ Գուլոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
09.06.2026 | 18:36
Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
09.06.2026 | 18:28
Մեծ Բրիտանիան ակնկալում է աշխատել Հայաստանի նոր, ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ․ Սթիվեն Դաութին շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Ոչ մի օտարերկրյա ուժ ներգրավված չի եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը: Ստրասբուրգում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ պատվիրակներից մեկի հարցին:

«Երբեմն այս կապակցությամբ հանրությունը կարող է ականատես լինել տարօրինակ բանավեճերի: Որովհետև երբ, օրինակ, իմ այցերի կամ ասուլիսների ընթացքում փորձում են ասել, որ Հայաստանում տեղի է ունեցել «գունավոր հեղափոխություն», ես ամեն անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ մեզ մոտ տեղի է ունեցել ոչ թե գունավոր, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն: Եվ այս բառերի տակ, բնականաբար, խոսքը քաղաքական ենթատեքստի մասին է»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության մեջ որևէ արտաքին քաղաքական ուժի ներգրավվածութուն չի եղել. «Բացառվում է, որ որևէ մեկը կարողանա ցույց տալ որևէ արտաքին ուժի ներգրավվածություն մեր ներքին գործընթացների մեջ: Սա մեզ համար, կներեք, ազգային արժանապատվության խնդիր է և անձամբ ինձ համար էլ անձնական արժանապատվության խնդիր է: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ ժողովրդավարությունն իսկապես բխում է մեր ժողովրդի մտածելակերպից»:

Նրա խոսքով՝ մինչև հիմա էլ միջազգային մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, որ հնարավոր է, այնուամենայնիվ, գուցե կա աշխարհաքաղաքական, արտաքին քաղաքական ինչ-որ ենթատեքստ. «Ես կարծում եմ, որ ամեն օրվա հետ բոլորը համոզվում են, որ ամեն ինչ հենց այնպես է եղել, ինչպես ես ասել եմ: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը որևէ երկրի դեմ չէ, որևէ կազմակերպության դեմ չէ, Հայաստանի ժողովուրդը հեղափոխություն իրականացրել է հանուն իր ազատ ու երջանիկ ապագայի»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը մտադիր է հարաբերությունները զարգացնել միջազգային բոլոր գործընկերների հետ:

«Հայաստանը ԵՏՄ անդամ է, մենք նախագահում ենք այս պահին այդ կազմակերպությունում, և մեզնից կախվածն անելու ենք՝ այդ կազմակերպությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կրում են ռազմավարական բնույթ, և մենք ամեն ինչ անելու ենք այդ հարաբերությունները զարգացնելու համար: Անվտանգության համակարգի առումով՝ մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք, և ամեն ինչ անելու ենք՝ այդ կազմակերպությունը և այդ կազմակերպությանը մեր անդամակցությունն առավել արդյումավետ դարձնելու համար: ԵՄ-ի հետ այսօր ունենք հրաշալի հարաբերություններ ու դա ունի շատ կոնկրետ պատճառ: Խնդիրն այն է, որ Համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին պայմանագիրը, նրա բովանդակությունը լիարժեք կերպով համընկնում է մեր Կառավարության ունեցած օրակարգի հետ: Այն բարեփոխումների օրակարգի հետ, որ մենք մտադիր ենք իրականացնել մեր երկրում»,- շեշտեց ՀՀ վարչապետը: