ՀՀ-ն հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակում. Փաշինյան

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները իսկապես բարձր մակարդակի վրա են գտնվում, մենք այդ երկրների հետ ունենք բարձր մակարդակի երկխոսություն և փորձում ենք ավելի զարգացնել այդ հարաբերությունները: ԵԽԽՎ-ում այս մասի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների մասին հարցին:

«Ցավոք՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ըստ էության, մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք: Սրանով ամեն ինչ ասված է: Ադրբեջանի պարագան, կարծում եմ, բոլորիս համար պարզ է: Թուրքիայի պարագան մի փոքր այլ է: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունը կապում է Ադրբեջանի հետ մեր հարաբերություններով: Հայաստանն իր հերթին չի փոխում իր դիրքորոշումը. մենք ասել ենք, որ Թուրքիայի հետ պատրաստ ենք հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանն Ադրբեջանի, ինչպես նաև մյուս հարևանների հետ հարաբերությունները պատկերացնում է խաղաղության օրակարգի շրջանակում։

«Եվ ուրախ եմ, որ իր գործունեության ընթացքում մեր Կառավարությունը կարողացել է հարաբերությունների սեղանին դնել հենց խաղաղության օրակարգը»,- հավելեց ՀՀ վարչապետը: