Հանրային խորհուրդը, հասարակությանը հուզող ընթացիկ հարցերը բարձրացնելուն զուգահեռ, պետք է մշակի աշխատանքային քարտեզ. Վազգեն Մանուկյան

Լուրեր

05.04.2026 | 16:15
Իսրայելը հայտնել է մեկ օրում Իրանում ավելի քան 120 օբյեկտների ուղղությամբ գրոհների մասին
05.04.2026 | 15:46
Ազովի ծովում ցորենով բեռնված բեռնատար նավ է կործանվել. մեկ մարդ զոհվել է
05.04.2026 | 15:19
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
05.04.2026 | 14:34
Իրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի մի շարք երկրների
05.04.2026 | 14:10
Ովքեր էին ծիսական ամպհովանին պահել Գարեգին Բ-ի գլխին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.04.2026 | 13:55
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
05.04.2026 | 13:28
Ռազմական ոստիկանության աշխատակիցները շրջայցեր են իրականացրել բանակային դիրքերում
05.04.2026 | 12:48
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը․ Գարեգին Բ կաթողիկոս
05.04.2026 | 12:25
Վթարային ջրանջատում Երևանում
05.04.2026 | 11:47
Իրանում փրկվել է անհետ կորած ամերիկացի զինծառայողը․ Թրամփ
05.04.2026 | 11:30
Մեսին խփել է «Ինտեր Մայամիի» առաջին գոլը նոր ստադիոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.04.2026 | 11:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
05.04.2026 | 10:47
Հայաստանի պատմությունը վկայում է հայ ժողովրդի ուժի մասին, որ փորձություններն անցողիկ են, և վերածնունդը հնարավոր է․ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը
05.04.2026 | 10:35
Մահացել է Զորի Բալայանը
04.04.2026 | 20:03
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ
Բոլորը
 Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ ս․թ․ ապրիլի 10-ին Հանրային խորհրդում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որի օրակարգային հիմնական հարցը եղել է առաջիկա լիագումար նիստի նախապատրաստական հարցերի քննարկումը։ Նախապատրաստվող նիստը լինելու է Հանրային խորհրդի ձևավորումից հետո անդրանիկ լիագումար նիստը։

«Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ Հանրային խորհուրդը, հասարակությանը հուզող ընթացիկ հարցերը բարձրացնելուն զուգահեռ, պետք է մշակի աշխատանքային քարտեզ՝ որոշակի ոլորտների և խորքային խնդիրների առումով հստակեցնելով իր տեսլականն ու նպատակները, առաջիկա մի քանի տարիների ուղղությամբ անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ առաջարկները։

Իբրև հրատապ հարց՝ որոշվել է դիմել ՀՀ վարչապետին հանձնարարելու համապատասխան մարմիններին Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների հետ իրականացնել աշխատանքային քննարկումներ բյուջետային հայտերում ներառվելիք ծրագրերը հաստատելուց առաջ: Առաջարկն արել է ՀԽ անդամ, խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանը՝ հաշվի առնելով Հանրային խորհրդի մշտական հանձնաժողովների համագործակցության կարևորությունը հանրային իշխանության և տարածքային կառավարման մարմինների հետ, ինչպես նաև բյուջետային   հայտերի   կազմման   գործընթացն   առավել   թափանցիկ, ներառական և նպատակային դարձնելու անհրաժեշտությունը։

Լիագումար նիստի օրակարգային հարցերը հստակեցնելու և նախապատրաստելու նպատակով որոշվել է կազմակերպել քննարկում Հայաստանի կրթության և գիտության ոլորտի խնդիրների վերաբերյալ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։

Որոշվել է Հայաստանի տնտեսական ոլորտի խնդիրները, ներկա իրավիճակն ու մարտահրավերները նույնպես ներառել լիագումար նիտի օրակարգ։ Այդ նպատակով կկազմակերպվի նախնական քննարկում Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի, ՀԽ Ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի,  ՀԽ գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովների  նախագահների, Հանրային խորհրդի որոշ անդամների մասնակցությամբ։ Քննարկումը կհամակարգի Հանրային խորհրդի անդամ, Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Լիագումար նիստից առաջ կկազմակերպվի քննարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության և անցումային արդարադատության թեմայով, որին կհրավիրվեն ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից և Ազգային ժողովից»,- ասված է հաղորդագրությունում: