ԱՄՆ-ում չեն բացառել Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հնարավորությունը

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին չի բացառել այնպիսի հանգամանքների ի հայտ գալը, որը կարող է պահանջել նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթը: Այս մասին Փելոսին ասել է AP-ին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ իմպիչմենթը հղի է մեր երկրում ճեղքվածքով, բայց երբ տեսնենք դրա պահանջը, հնարավոր է՝ նրա (Թրամփի) իմպիչմենթի վճռական անհրաժեշտություն առաջանա»,- ասել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը: Նշենք, սակայն, որ մարտին Washington Post-ին տված հարցազրույցում նա չէր սատարել պետության ղեկավարի հնարավոր իմպիչմենթը:

Փելոսին հայտարարել է նաև արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրի հանդեպ անվստահության մասին՝ կապված այն բանի հետ, թե նա ինչպես է շարադրել 2016 թվականի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության մասին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հիմական եզրահանգումները:

«Նա ոչ թե Դոնալդ Թրամփի, այլ ԱՄՆ-ի գլխավոր դատախազն է: Բարրին ես չեմ հավատում, իսկ Մյուլլերին հավատում եմ»,- հավելել է նա:

Մարտի 24-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը միաժամանակ կատարում է գլխավոր դատախազության գործառույթները, զեկույց էր ներկայացրել Մյուլի հետաքննության արդյունքների հիման վրա: Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է Մոսկվայի և Թրամփի նախընտրական շտաբի միջև դավադրության բացակայության մասին: Սակայն դրանում պնդում կա, որ Ռուսաստանը փորձել է ընտրությունների վրա ազդել հաքերային հարձակումների միջոցով: