Աննա Հակոբյանը Լոս Անջելեսի հայ համայնքին ներկայացրել է իր գործունեությունը, պատասխանել նրանց հարցերին

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ  «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 8-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ  այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն:

«Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը, Հայ առաքելական եկեղեցու ատենապետ Ջոզեֆ Գանիմյանը, Հայ առաքելական եկեղեցու թեմակալ առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյան, ԱՄՆ և Կանադայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Միքայել եպիսկոպոս Մուրադյանը, Հյուսիսայի Ամերիկայի Ավերտարանական եկեղեցիների միության անդամ վերապատվելի Սերոբ Մկրտչյանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական  կոմիտեի ներկայացուցիչ Ավեդիք Իզմիրլյանը, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ատենապետուհի Կարմեն Օհանյանը, Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ դոկտոր Րաֆֆի Բալյանը, ՍԴՀԿ վարիչ մարմնի անդամ, ատենապետ Գրիգոր Խոդանյանը, ՍԴՀԿ ղեկավար կազմի անդամ Գաբրիել Մոլոյանը, Ամերիկայի ավետարանչական ընկերակցության Արևմտյան ԱՄՆ-ի գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանը, ՀԲԸՄ ընդհանուր փոխնախագահ Սինան Սինայանը, ՀԲԸՄ արևմտյան թեմի ատենապետուհի Թալին Յակուբյանը: Հանդիպմանը հյուրերի խնդրանքով տիկին Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների և «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակները:  Քննարկվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման, կրթական և սոցիալական ոլորտներին առնչվող հարցեր:

Նույն օրը երեկոյան տիկին Հակոբյանն ու Հովհաննես Ղազարյանը Գլենդելի «Ալեքս» թատրոնում հանդիպել են Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Միջոցառումը վարել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի UCLA պրոֆեսոր Անահիտ Քեշիշյանը, ով Աննա Հակոբյանի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է վերադառնալ Հայաստան: Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն ու Գլենդելի նախկին քաղաքապետ, քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանը: Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է Իմ քայլը հիմնադրամի գործունեությունը, ծրագրերն ու ապագայի անելիքները: Ներկաներին ուղղված իր ելույթում Աննա Հակոբյանը նշել է, որ շատ երկար է սպասել Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանն ու Թավշյա հեղափոխության օրերին  հետևել է, թե ինչպես են ամերիկահայերը հայաշատ այս համայնքում միացել բողոքի ալիքին: «Ես ուզում եմ Ձեզ հետ կիսվել մեր երկրում հեղափոխությունից հետո տեղի ունեցած իրադարձությունում: Ինչպես ԱՄՆ-ում հանդիպումներից մեկի ժամանակ ասացի՝ լավ լուր ունեմ՝ հեղափոխությունից հետո մեր երկրում իրադարձությունները զարգանում են ավելի լավ, քան կարելի էր պատկերացնել և սպասել»,- ասել է Աննա Հակոբյանը: Խոսելով ԱՄՆ կատարած այցի և հանդիպումների մասին, տիկին Հակոբյանն անկեղծացել է, որ հանդիպումների ընթացքում բացահայտել է, որ միջազգային գործընկերների համար Հայաստանն այլևս այն խեղճ, կորացած մեջքով պետությունը չէ մեր գործընկերների աչքում: «Հայաստանն իր մեջքը ամուր ուղղած պետություն է, որին նայում են որպես մի երկրի, որ արել է մի բան, որ իրենք չեն արել իրենց պատմության ընթացքում»:

Հարցերից մեկին, թե ինչպես կարող են տեղացի հայերը միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, Աննա Հակոբյանն ասաց, որ ծրագիրը դեկլարատիվ բնույթ է կրում և չկա հատուկ ձև, որի միջոցով հնարավոր լինի միանալ նախաձեռնությանը։

«Սակայն, դուք կարող եք միանալ արշավին ձեր շրջապատում, ձեր ընկերների շրջապատում  խոսելով այդ նախաձեռնության մասին, հատկապես, որ Հայաստանում կան ուժեր, որոնք փորձում են խեղաթյուրել այս արշավի իմաստը»,- ասել է Աննա Հակոբյանը: Պատերազմի վերսկսման հավանականության մասին հարցին ի պատասխան վարչապետի տիկինը նշել է, որ թե´ Արցախյան պատերազմը, թե´ Ապրիլյան պատերազմը ապացուցեցին, որ հանուն հայրենիքի պաշտպանման բոլորն են ոտքի կանգնում: «Սակայն իմ ջանքերը  կգործադրեմ հանուն խաղաղության հաստատման»:

Անդրադառնալով կանանց դերակատարության մեծացմանը, վարչապետի տիկինը շեշտել է, որ հեղափոխությունից հետո կնոջ դերը շատ է փոխվել։ «Իմ ամուսինն էլ միշտ շեշտում է, որ հեղափոխությունն  առանց կանանց մասնակցության տեղի չէր ունենա, հատկապես տեղի չէր ունենա սիրո և հանդուրժողականության մթնոլորտում»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ կանանց պետք է մի փոքր ժամանակ տալ, որպեսզի նրանք կարողանան քաղաքական կյանքում այդ պատասխանատվությունը ստանձնել:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում հայրենադարձությանը, Աննա Հակոբյանը նշել է, որ հայրենադարձությունն ամենակարևոր բաներից մեկն է և հույս ունի, որ հայրենադարձության տեմպը կբազմապատկվի։ «Ցանկանում եմ  որ յուրաքանչյուր մարդ վերադառնա հայրենիք, որովհետև հայրենիքում իսկապես շատ լավ է»»,- ասված է հաղորդագրությունում: