«Տնօրենը հին թեկնածուականը կցմցել, սարքել է դոկտորական»․ Մատենադարանի գիտաշխատողն ընդդեմ տնօրենի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
18.12.2025 | 11:38
Նման տեղերից մարդկանց պետք է էվակուացնենք. Փաշինյանը` հատակագծից դուրս կառուցված տների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:33
Մայր Աթոռը հորդորում է հանդարտություն պահպանել․ հայտարարություն՝ կայանալիք հավաքից առաջ
18.12.2025 | 11:25
Warner Bros.-ը մերժել է Paramount-ի 108 միլիարդ դոլարի առաջարկը
18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
Բոլորը

Մատենադարանի գիտաշխատող Արծրուն Սահակյանը պատրաստվում է դատի տալ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանին։ Վերջինս, ըստ գիտաշխատողի, վրեժի զգացումից դրդված փակել է իր 4-հոգանոց գիտական կենտրոնը։ Պարոն Սահակյանը վրեժի պատճառ է նշում այն, որ ինքը երկու տարի առաջ որպես գաղտնի գրախոս, թերություններ է գտել Մատենադարանի տնօրենի պաշտոնին հավակնող Վահան Տեր-Ղևոնդյանի դոկտորական ատենախոսության մեջ։

«Մարդը ժամանակ չի ունեցել նոր դիսերտացիա գրելու, թեկնածուականը վերցրել, կցել-կցմցել, ծավալ է ավելացրել, թեմայից դուրս եղած ինչ-որ հատվածներ է գումարել, ստացել նոր հապճեպ դիսերտացիա»,- բացահայտում է Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագրերի ուսումնասիրության գիտական խմբի ղեկավար Արծրուն Սահակյանը։

Նա պնդում է, որ նախկին իշխանություններն ամեն կերպ ուզում էին Վահան Տեր-Ղևոնդյանին դարձնել Մատենադարանի տնօրեն, սակայն այդպիսի գիտական աշխատանքը ԲՈՀ-ը երկու անգամ չի հաստատել և հաստատել է երրորդ անգամ շրջանցելով Արծրուն Սահակյանի դիտողությունները։ Սակայն պարոն Սահակյանը Մատենադարանի տնօրենին մեղադրում է նախ այն բանում, որ վերջինս հրապարակային է դարձրել իր գաղտնի գրախոս լինելը։

«Անաչառ կարծիքը գաղտնազերծվել է, օրենքի խախտում է դա։ Եթե անգամ գան իրեն ասեն՝ լսի, էս մարդը վատ բան է գրել, ինքն իրավունք չունի էդ ինֆորմացիայից օգտվելու»,- դժգոհում է գիտաշխատողը։

Պարոն Սահակյանը համոզված է, որ հենց ատենախոսության մասին իր անանուն կարծիքն է պատճառ դարձել, որպեսզի Վահան Տեր-Ղևոնդյանը փակի ժողովրդական մշակույթի ձեռագրերի ուսումնասիրության գիտական կենտրոնը․ «Անգամ փակելու հարցը չի քննարկել մեր խմբի հետ, մեր խումբը տեղյակ չի եղել էդ փակելու մասին»։

Մատենադարանի տնօրենն ասում է, որ ինքը դեռ պաշտոնակատար ժամանակ է որոշել փակել այդ խումբը, որովհետև այն ուսումնասիրում է ժողովրդական բժշկությունը, մինչդեռ խմբում որևէ բժիշկ չկա։ Փոխարենը խումբը կմիավորվի բժշկագիտական ձեռագրեր ուսումնասիրող այլ գիտական կենտրոնին։

«Որևէ մեկը, որևէ գիտաշխատող իր գործը չի կորցնում։ Որևէ մեկը Մատենադարանից դուրս չի մնում և բացարձակապես բոլոր գիտական թեմաները պահպանվում են»,- հավատացնում է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։

Տնօրենը համաձայն չէ նաև, որ ինքը խումբը փակել է վրեժի զգացումից մղված։ Ավելին, ինքը երկար ժամանակ չի իմացել, թե ով է իր ատենախոսության գաղտնի գրախոսը։

«Այն, որ ինքն է եղել ատենախոսության գրախոսը, ես իմացել եմ հենց այդ նիստի ժամանակ իր իսկ հայտարարությունից»,-վստահեցնում է Վահան Տեր-Ղևոնդյանը։

Պարոն Տեր-Ղևոնդյանը չի անհանգստանում իրեն դատի տալու մտքից։ Միաժամանակ ենթադրում է, որ Արծրուն Սահակյանին անհանգստացնում է այն, որ մեկ այլ գիտական կենտրոնին միավորվելով ֆինանսական առումով ինքը կարող է տուժել։ Սակայն Մատենադարանը պատրաստ է փոխհատուցել նաև այդ կորուստը, եթե պարոն Սահակյանը համաձայնվի կատարել գիտական այլ աշխատանքներ։

Մհեր Արշակյան