Ֆելիքս Ցոլակյանն այցելել է մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներ
ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ապրիլի 8-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անակնկալ շրջայց է կատարել Արագածոտնի մարզի Ապարան, Ծաղկահովիտ և Շիրակի մարզի Արթիկ բնակավայրերի հրշեջ-փրկարարական ջոկատներ:
«Այցի նպատակն էր ծանոթանալ հրշեջ-փրկարարական ջոկատների ընթացիկ աշխատանքներին, գույքային և տեխնիկական կարողություններին և առկա խնդիրներին: Շրջելով ստորաբաժանումների տարածքում՝ ԱԻ նախարարը ծանոթացել է շինությունների վիճակին և գույքային ապահովվածությանը, զրուցել ԱԻՆ աշխատակիցների հետ:
Շրջայցի ընթացքում Ֆելիքս Ցոլակյանն առկա թերությունների վերաբերյալ տվել է մի շարք ցուցումներ և հանձնարարականներ»,- ասված է հաղորդագրությունում: