Աննա Հակոբյանն ու Լոս Անջելեսի քաղաքապետը քննարկել են համագործակցության հարցեր

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

ՀՀ վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիին:

«Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոս Անջելեսի փոխքաղաքապետ Նինա Հաչիկյանն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը: Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին տիկին Հակոբյանը գրառում է կատարել քաղաքապետարանի հուշամատյանում:

Նույն օրը, վարչապետի տիկինը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետերանում իր պատվին կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել բազմաթիվ ամերիկահայեր: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Հանդիպմանը ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը: Նա շեշտել է, որ Լոս Անջելեսի հայ համայնքը և ընդհանրապես ԱՄՆ հայ համայնքը հանդիսացել են յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև. «Ես ոգևորությամբ եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ամերիկահայերի մոտ վերադարձել է էնտուզիազմը ավելի շատ ներգրավված լինել իրենց երկրի կայուն և ժողովրդավարական զարգացման գործում»»,- ասված է հաղորդագրությունում: