ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելել է Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ

Լուրեր

28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
28.09.2026 | 10:56
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 10:48
Անահիտ Մանասյանը Բրյուսելում քննարկել է ՄԻՊ անկախության և արդյունավետ աշխատանքի երաշխիքները
28.09.2026 | 10:32
Համլետ Մանուկյանը` World challenge cup-ի հաղթող, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 10:17
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել
28.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 28-ի դրությամբ
28.09.2026 | 09:45
Պապիկյանը չհայտարարված այցով մեկնել է զորամասերից մեկը ու հետևել առավոտյան մարմնամարզությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
28.09.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Բոլորը

Ապրիլի 5-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելեց Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ (Institut National des Langues et Civilisations Orientales, INALCO), որտեղ հանդիպում ունեցավ ինստիտուտի նորանշանակ նախագահ Ժան-Ֆրանսուա Հուշեի (Jean-François Huchet) հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև արևելյան լեզուների դպրոցի հայկական ամբիոնի վարիչ Անահիտ Տոնապետյանը:

Այս մասին ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության մեջ տարածած հաղորդագրության մեջ ասված է․

«Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Տոլմաջյանը շնորհավորեց Ժան-Ֆրանսուա Հուշեին կրթական հաստատության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթեց նրա հետագա գործունեությունում: Կարևորելով հայկական ամբիոնի ավելի քան երկուհարյուրամյա գործունեությունը՝ դեսպանը նշեց, որ այն իրավամբ համարվում է Հայաստանից դուրս հայագիտական ուսումնասիրությունների ամենանշանակալի կենտրոններից մեկը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանում գործող գիտական և կրթական հաստատությունների հետ առկա և ապագա համագործակցության հնարավոր ծրագրերը»:

Տեղեկանք․ Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտը հիմնադրվել է 1669թ-ին Ժան-Բատիստ Կոլբերի կողմից, որպես «Երիտասարդների համար լեզուների դպրոց»: Հայերենի առաջին դասերը Ֆրանսիայի արևելյան լեզուների դպրոցում պաշտոնապես մեկնարկել են 1799թ-ին: Հայագիտության ամբիոնը ստեղծվել է 1812թ-ին, որի առաջին ղեկավարն է եղել ականավոր լեզվաբան Հակոբ Շահան Ջրպետյանը (Jacques Chahan de Cirbied):