Իտալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին բանաձև է ներկայացվել

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում երկրի կառավարությունից Հայոց ցեղասպանությունը ճանաչել պահանջող բանաձև է ներկայացվել: Թուրքիայի հակազդեցությանն առաջացրած բանաձևի պատճառով Անկարայում Իտալիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հղել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ներկայացված բանաձևի տակ ստորագրել են ինչպես կոալիցիոն «5 աստղ շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդավարական» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության պատգամավորներ:

Ներկայացված բանաձևում Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պաշտոնապես ընդունել հայոց ցեղասպանությունը և միջազգային արձագանքներ ապահովել:

«20-րդ դարում տեղի ունեցած դաժանություններն ու վայրագությունները ճանաչելն ու հիշատակելը պետք է մշտական զգուշացում լինեն»,- ասվում է բանաձևի տեքստի մեջ:

Նախագծի տեքստի մեջ հղում է արվում նաև 1973թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի բնաջնջումը ցեղասպանություն որակող որոշմանը, ինչպես նաև 2015-ին Եվրախորհրդարանի կողմից նմանատիպ որոշմամբ բոլոր անդամ երկրներին ուղղված ցեղասպանությունը ճանաչելու կոչին:

Տեքստում հղում կան նաև Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելուն: