Արցախի հարց գոյություն չունի, մենք խնդիրը լուծել ենք. Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախի հարց գոյություն չունի, արհեստական հարց է. մենք լուծել ենք՝ Արցախն ազատագրված է, պետությունը կայացած է: Այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Հիմա էլ արհեստական բանավեճի նման բան է առաջացել՝ մարզ, միացնել-չմիացնել: Ասեմ հետևյալը. եթե պետությունը չունի ինքնուրույն բանակ, սեփական դրամ, ֆինանսական համակարգ, արտաքին քաղաքականություն և այլն, արդեն այն պետությունը չի: Դա մոտավորապես նույնն է, ինչ Գերմանիայում Բավարիան է: Զուր տեղը դա չօգտագործվի՝ ո՛չ ներսից, ո՛չ դրսից, պառակտումների, հոգեբանական ճնշումների համար»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Արցախը Հայաստանին միավորելուն, Լևոն Շիրինյանի կարծիքով՝ երբ համաշխարհային իրադրությունը հարմար կլինի, որոշում կկայացվի:

«Բայց ես, օրինակ, կողմնակից եմ դաշնային պետությանը՝ պայմանագրով, որովհետև դա ներքին ինքնավարություն է և այլն»,- հավելեց քաղաքագետը: Ըստ Լևոն Շիրինյանի՝ մեր նորագույն պատմության ընթացքում համաշխարհային քաղաքականության մեջ պետություն ստեղծելու առումով նման բարենպաստ իրավիճակ չենք ունեցել:

«Կարծում եմ՝ մեզ համար գլխավոր հարցը պետականաշինությունն է: Եթե մենք պետականաշինության մեջ հաջողություն չունեցանք, մենք դատապարտված ենք մեր հայրենիքում չապրելուն»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: