Արդեն հինգ ժամ է՝ ՊԵԿ հետախուզական վարչությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող մոլում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
09.04.2019 | 16:42Այսօր առավոտյան 11:0-ից ՊԵԿ հետախուզական վարչության աշխատակիցները ստուգումներ են իրականացնում Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկում «Առինջ մոլ»-ում:
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը։ Նրա խոսքով՝ ՊԵԿ-ին տեղեկատվություն է փոխանցվել, որ «Առինջ մոլը» տաղավարների վարձակալությունից մեծ եկամուտներ է ստացել, բայց հարկային ծառայությանը քիչ եկամուտ է ներկայացրել, ինչն էլ ՊԵԿ աշխատակիցների կողմից ստուգումների պատճառ է դարձել: Սամվել Հակոբյանը վստահեցնում է, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան