Ոստիկանները վնասազերծել են կազմակերպված հանցավոր խումբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 11:33
Տեր Շտեգենը վերադարձել է խաղադաշտ ու մասնակցել «Բարսելոնայի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 11:10
FIFA The Best. Ում օգտին են քվեարկել Էդուարդ Սպերցյանը և Եղիշե Մելիքյանը
17.12.2025 | 11:08
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 11:06
Չախոյանը հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ․ պնդում է՝ 700 մլն դոլար է հափշտակվել․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 10:42
Համաձայնագիրը խաղաղության հիմքն է, եթե կա բարի կամք և փոխադարձ հարգանք. իսպանացի պատգամավորը՝ Երևան-Բաքու երկխոսության մասին
17.12.2025 | 10:27
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.32%-ով և կազմել 4320.30 դոլար
17.12.2025 | 10:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին գլխավոր մաքսային տեսուչից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ
17.12.2025 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 17-ի դրությամբ
17.12.2025 | 09:45
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահի հետ
17.12.2025 | 09:32
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց
16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
Բոլորը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերից տեղեկացնում են, որ վերջերս ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի խումբ անձինք ստեղծել են կազմակերպված կայուն խումբ և կատարում են գողություններ:

«Հանցավոր խմբին բացահայտելու, հանցափաստում մերկացնելու և խմբի բոլոր անդամներին հայտնաբերելու համար ձեռնարկվեցին ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Սահմանվեց շուրջօրյա հսկողություն, ճշտվեց խմբի անդամների ինքնությունը, կազմակերպվեցին դարանակալումներ: Կասկածյալների գործողությունները գիշերային ժամերին հետևելու և արձանագրելու համար օգտագործվեցին նաև տեխնիկական հատուկ միջոցներ և գիշերային տեսանկարահանող սարքեր:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվեցին մի շարք հանգամանքներ: Հանցավոր խմբի անդամները հիմնականում հանդիպում էին Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Աթոյան, Դիմիտրովի և Էրեբունու փողոցներում:

Հանդիպումից հետո կասկածյալները նստում էին խմբի անդամներից որևէ մեկի մեքենան և շարժվում Արին Բերդի 3 հասցեի ուղղությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումները չձախողելու համար որոշում կայացվեց միջոցառումներն իրականացնել հաջորդ օրը, քանի որ տեղեկություններ կային, որ հաջորդ օրը նույնպես խումբը գնալու է հենց այդ ուղղությամբ:

Հաջորդ օրը ոստիկանները Արին Բերդի փողոցի ուղղությամբ տեղադրեցին տեսախցիկներ՝ հանցավոր խմբի շարժին հետևելու համար, կազմակերպվեցին նաև դարանակալումներ:

Ինչպես երևում է կադրում՝ մեքենայից իջնելուց հետո խումբը շարժվում է դեպի Երևանի ջերմաէլեկտրակայանի տարածք: Րոպեներ անց վերադառնում են պարկերով ու հեռանում:

Այս գործողությունից հետո կասկածյալները պարկերը տեղափոխում էին Սարի թաղի տներից մեկը, իսկ հաջորդ օրն առավոտյան, բեռնափոխադրման մեքենայով տանում էին մետաղի ընդունման կետ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ հանցավոր խումբը Երևանի Ջերմաէլեկտրակայանի տրանսֆորմատորից գողանում էր պղնձե փաթույթներ և գողոնն իրացնում մետաղի ընդունման կետում: Ի դեպ, ըստ նախնական տվյալների՝ գողոնն ամեն անգամ կազմում էր շուրջ 1 տոննա:

Հարուցվեց քրեական գործ գողության հատկանիշներով:
Հանցավոր խմբին վնասազերծելու օպերացիան կազմակերպելու համար հարկավոր էր մի քանի օր հետևել նրանց հանցավոր գործունեությանը, որպեսզի պարզվեն գործողությունների բոլոր հանգամանքները, իսկ վնասազերծելիս հայտնաբերվեն խմբի բոլոր անդամները, նաև օժանդակող անձինք:
Ապրիլի 4-ին՝ կեսգիշերին խումբը կրկին շարժվեց նույն ուղղությամբ: Դարձյալ ոստիկանների տեսադաշտում պարկերը տեղափոխեցին մեքենա, իսկ առավոտյան՝ կրկին մետաղների ընդունման կետ:

Երբ ամեն ինչ պարզ էր, այսինքն իրավապահները գիտեին, թե որտեղից, ինչ են գողանում, և որտեղ իրացնում գողողը, որոշում կայացվեց վնասազերծել խմբի անդամներին:

Նույն օրը՝ ապրիլի 4-ի առավոտյան, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ հանցավոր խումբը վնասազերծվեց մետաղների ընդունման կետում, և բոլոր կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:
Բերման ենթարկվածներն էին՝ երևանցիներ 34-ամյա Արման Մանուկյան, 36-ամյա Գուրգեն Ղռանտոնյան, 31-ամյա Սերգեյ Մեհրաբյան, 41-ամյա Գևորգ Բաղդասարյան, 32-ամյա Մերուժան Մանուկյան, եղբայրներ 37-ամյա Նշան ու 36-ամյա Գրիգոր Նշանյաններ, 36-ամյա Ալբերտ և 37-ամյա Ռոբերտ Նիգոյաններ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց լիցքավորիչով տեսախցիկ: Կասկածյալները տեղադրել էին այս տեսախցիկը տրանսֆորմատորի դիմաց, օնլայն բջջային հեռախոսներով հետևել ջերմաէլեկտրակայանի աշխատակիցների շարժին, ընտրել էին հարմար պահն ու գնացել գողություն կատարելու:

Խուզարկություններ կատարվեցին կասկածյալների բնակության վայրերում ու մեքենաներում:
Նախնական հաշվարկով՝ գողություններով պատճառված վնասի չափը կազմում է 21 միլիոն դրամ:
Կասկածյալները կալանավորված են:

Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: