Բացահայտվել է 46-ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է

Լուրեր

09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են որպես անհայտ կորած որոնվող Երևան  քաղաքի բնակչի՝ Արսեն Սարդարյանի սպանության հանգամանքները: Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Ալավերդի քաղաքի՝ 30-ամյա բնակիչը:

«2019 թվականի ապրիլի 5-ին Երևան քաղաքի բնակիչը ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2019 թվականի ապրիլի 4-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, եղբայրը՝ Արսեն Սարդարյանը՝ ծնված 1973 թվականին, իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Սպիտակ քաղաք և անհետ կորել:  Փաստ առթիվ նախապատրաստվել են նյութեր:

Ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական, ինչպես նաև օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հիշյալ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ այդ պահին նշված ավտոմեքենան վարող անձը, ով Ալավերդի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1989 թվականին, Արսեն Սարդարյանի անհետանալու օրը նրա հետ ուղևորվել է Ալավերդի:

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ճանապարհին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը վիճաբանել է Արսեն Սարդարյանի հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Այնուհետև, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, նույն ավտոմեքենայով դիակը տեղափոխել է Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող ամայի վայր և այրել, որից հետո այրված դին տեղափոխել է Լոռու մարզի Աքորի գյուղի ճանապարհին կից գտնվող դաշտավայր և թաքցրել հողի ու տերևների տակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  2019 թվականի ապրիլի 7-ին հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

2019 թվականի ապրիլի 7-ին Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը ձերբակալվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ՝ հայտնելով նաև դիակի գտնվելու վայրի մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական և դատակենսաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: