Ստեղծվել է ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամ՝ 900 մլն եվրո կապիտալով

Լուրեր

09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
09.10.2026 | 15:58
Վերացնել կալանքը, դադարեցնել հետապնդումը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել
09.10.2026 | 15:51
Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում
09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
Բոլորը

Թուրքիան և Ռուսաստանը 900 մլն եվրո կապիտալով համատեղ ներդրումային հիմնադրամ են ստեղծել։ Այս մասին հայտնել է «Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի» տնօրեն Կիրիլ Դմիտրիևը։

Լրագրողների հետ զրույցում նա մասնավորապես ասել է․ «Այսօր պետք է հայտարարեմ, որ վերջապես հիմնել ենք ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը։ Նախագծի վրա երկար աշխատել ենք, բազմաթիվ հանդիպումներ ենք անցկացրել և վերջապես հիմնադրամը ստեղծվեց։ Հիմնադրամի ընդհանուր ծավալը 900 մլն եվրո է»։

Դմիտրիևի դիտարկմամբ` նորաբաց հիմնադրամը շատ կարևոր ազդակ է լինելու կողմերի միջև ներդրումներն արագացնելու առումով:

Հավելենք, որ այսօր Մոսկվայում  նախատեսված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, էներգետիկայի ոլորտում  համատեղ նախագծերը, S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման և Սիրիայում տիրող իրավիճակի հարցը։

ermenihaber.am