Ո՞վ է անծանոթ տղամարդը, որ երեխաներին դասասենյակներից հանելով ուղղորդում է դեպի բակ. Վանաձորի թիվ 20 դպրոցում դասադուլը շարունակվում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վանաձորի Պաբլո Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցում այսօր վաղ առավոտից շարունակվում է դասադուլը: Աշակերտները պահանջում են, որպեսզի օրեր առաջ փոխվարչապետի առաջարկով տնօրեն նշանակված Կարինե Մարգարյանը հրաժարական տա, փոխարենը տնօրեն նշանակվի նույն դպրոցի փոխտնօրեն Մարիետա Հարությունյանը:

Բողոքող աշակերտներին են միացել նաև ծնողները: «Ես պահանջում և խնդրում եմ, որպեսզի չեղյալ հայտարարեն ընտրությունները: Երկու թեկնածուին էլ դեմ են, ասում են՝ իրավական հիմքերով ինչ-որ բան այն չէ, թող նշանակեն ժամանակավոր պաշտոնակատար և նորից ընտրություններ անցկացնեն: Գերազանցությամբ սովորող երեխաներ են, հիմա հանեմ տանե՞մ ուրիշ դպրոց»,- ասում է ծնող Աստղիկ Խորդմազյանը:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Մալյանն ասում է, որ այս պահին իրեն անհանգստացնում է ոչ թե տնօրենի ընտրության հարցը, այլ այն, որ վաղ առավոտից ինչ-որ անծանոթ տղամարդ գալիս ու դասասենյակներից երեխաներին հանելով ուղղորդում է դեպի բակ. «Օտար մարդը եկել է դասարաններից երեխաներին հանում է, որքանո՞վ է ճիշտ, իսկ եթե որևէ երեխայի որևէ բան լինի՞: Միջանցքում կանգնած տղամարդ էր, մի խումբ երեխաների հետ մտնում էր դասարաններ և ստուգում էր, որ դուրս գան»:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանը Factor. am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ դպրոցում օտար անձիք երեխաներին հրահրել են դասադուլ կազմակերպել. «Ես այսօր դպրոցում հանդիպեցի երեխաներին, խոսեցի, բացատրեցի, հետո էլ բակում ծնողների հետ խոսեցի, իրենց հուզող հարցերին մեկնաբանեություն տվեցի: Ինձ մի երիտասարդ մոտեցավ և ասաց, որ ազատ երկրի քաղաքացի է, հարցեր ուղղեց, պատասխանեցի և գնացի: Հետո պարզվեց, որ այդ նույն երիտասարդը բարձրացել է դպրոց և դասարաններից աշակերտներ է դուրս կանչել, և աղմուկը մեծացել է: Ասեցին, որ ևս մեկ հոգի էլ է եղել, որը նույն ձևով է վարվել: Մարզպետին տեղեկացրեցի, ինքը համապատասխան մարմիններին ներկայացրել է իրավիճակը, որպեսզի իրավապահները հերթապահություն սահմանեն, և այն մարդիկ, որոնք դպրոցի հետ կապ չունեն, նրանց մուտքը դպրոց արգելեն»:

Մինչ երեխաները դասադուլ էին անում, ուսուցիչները հավաքվել էին ժողովի: Իսկ թե ինչի՞ մասին էր քննարկումը՝ պարզել չհաջողվեց, քանի որ վերջիններս լրատվամիջոցներին թույլ չտվեցին մտնել ուսուցչանոց և ներկա գտնվել քննարկմանը:

Հիշեցնենք, որ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցել էր 11 թեկնածու, սակայն նրանցից և ոչ մեկը չէր ստացել անհրաժեշտ հինգ ձայնը: Թեկնածուներից Կարինե Մարգարյանը ստացելել էր 3 ձայն, իսկ Մարիետա Հարությունյանը՝ 4 ձայն:

Մեզ հետ զրույցում վարչության պետը տեղեկացրեց, որ օրվա երկրորդ կեսին ուսուցչական կոլեկտիվին պաշտոնապես ներկայացրել է նորանշանակ տնօրենին՝ Կարինե Մարգարյանին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան